Իտալական Լիբիա (իտալ.՝ Libia Italiana, արաբ․՝ ليبيا الإيطالية‎‎‎), Իտալիայի թագավորության գաղութային տարածքը Հյուսիսային Աֆրիկայում։ Հարավում Իտալական Լիբիան սահմանակցել է Ֆրանսիայի մաս կազմող Չադին և Նիգերին, ինչպես նաև բրիտանական Սուդանին։ Արևմուտքում՝ ֆրանսիական Ալժիրին, իսկ արևելքում՝ Եգիպտոսի ինքնիշխան թագավորությանը։

Իտալական Լիբիա
Libia Italiana
 Տրիպոլիտանիա 1911 - 1943 թվական Տրիպոլիտանիա 
Ֆեցցան 
Քարտեզ
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տրիպոլի
Լեզու իտալերեն (պաշտոնական), արաբերեն, լիբիա-բերբերական լեզուներ
Իշխանություն
Պետական կարգ գաղութային վարչակարգ
Պետության գլուխ նահանգապետ

Պատմություն խմբագրել

Թուրք-իտալական 1911-1912 թվականների պատերազմից հետո Լիբիայի այժմյան տարածը (Տրիպոլիտանիան և Կիրենաիկան) Օսմանյան կայսրությունից անցնում են միապետական Իտալիայի տիրապետության տակ։ Վերջինս է այստեղ ստեղծում է իտալական Հյուսիսային Աֆրիկա գաղութային տարածքը։ Այնուամենայնիվ, իտալական տիրապետության առաջին տարիներին այդ տարածքները շարունակում էին կախվածության մեջ մնալ թուրքական իշխանություններից[1]։

Օրինակ՝ 1915 թվականի մայիսի 5-ին (անգամ Իտալիան պատերազմ է հայտարարել Թուրքիային), Լիբիայի իսլամադավան ուժերի ղեկավարը, որին անվանում էին մեծ վեզիր, նշանակվել է սուլթանական կառավարության միջամտությամբ։ 1927 թվականին Կիրենաիկայի և Տրիպոլիտանիայի անկախ գաղութները, ինչպես նաև Ֆեցցանը, միավորվում են՝ ստեղծելով Լիբիայի միասնական գաղութը։ Թուրքիան Լիբիայի նկատմամբ Իտալիայի իրավունքները ճանաչում է միայն 1934 թվականին։ Տիրապետման տարիներին տեղական կառավարությունը Լիբիայում կատարում է իտալականացում։ Ֆեցցանը ի սկզբանե տաճկահպատակ Լիբիայի մաս չի կազմել։

Վերջինիս գաղութացման գործընթացը իտալացիներն սկսել են 1912 թվականին և ավարտել երկու տարի անց՝ 1914-ին։ Այնուամենայնիվ, արդեն 1930-ական թվականների սկզբին Լիբիայի հարավում վերջիններիս իշխանությունը բավականին թույլ էր։ Կիրենաիկան, կամ ինչպես տեղացի բերբերներն էին անվանում՝ Բարկան, գաղութացման առաջին տարիներին ինտենսիվորեն դիմադրում էր իտալացի զավթիչներին։ Շուտով վերջիններիս արաբ առաջնորդ Մուհամադ Իդրիս ալ-Մահդի ալ-Սենուսը համաձայնության է գալիս հակառակորդ կողմի հետ, որի արդյունքում ավելանում է իտալական ազդեցությունը երկրի կառավարման ապարատում։ Կարճ ժամանակ անց երկրամասն ամբողջովին օկուպացվում է։

1923 թվականին ֆաշիստներն Իտալիայում կատարում են ազգային հեղաշրջում և իրենց ձեռքը վերցնում երկրի ղեկը, իսկ շարժման առաջնորդ Բենիտո Մուսոլինին դառնում է դիկտատոր։ Մուսոլինիի կառավարությունը ձեռնամուխ է լինում իտալական Լիբիայի տարածքային ընդաձակմանը՝ ի վնաս Սուդանի (բրիտանական գաղութ) և Եգիպտոսի։ 1935 թվականին ստորագրվում է ֆրանս-իտալական համաձայնագիր, որի արդյունքում ի Իտալիային է անցնում Աուզուի երկրամասի տնօրինությունը։ 1911 թվականին տեղի ունեցած Տրիպոլիի պաշարումից հետո երկրի տարբեր հատվածներում բռնկվում է ապստամբություն, որը ղեկավարում է Լիբիայի ազգային հերոս Օմար Մուխթանը։ Ընդվզումներին վերջ դնելու համար Մուսոլինին գործողությունների դաշտ է ուղարկում Ռոդոլֆո Գրացիանիին, ով պետք է ճնշեր լիբիական ամբոխին։ Շուտով Լիբիայում կայանված իտալական բանակին հաջողվում է ճնել ապստամբությունը, սակայն երկրի որոշ շրջաններում այն շարունակվում է մինչև 1935 թվականը։ Ապստամբությունները ճնշելու համար իտալացիները Լիբիայում ստեղծում են համակենտրոնացման ճամբարներ։ Ընդհանուր հաշվով՝ համակենտրոնացման ճամբարներում հաշվառվել են շուրջ 125 հազար լիբիացիենրը, հիմնականում՝ տղամարդիկ։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հակաիտալական տրամադրություններով առաջ գնացող պետությունը գործող իշխանությունները կողմից վերաբնակեցվում են եվրոպացիներով։ 1940-ակկաններին Լիբիայում բնակվում էր 110 հազար իտալացի (12 %)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լիբիան վերածվում է դաշնակից և առանցիկ ուժերի միջև ռազմական գործողությունների թատերաբեմ։ Անգլո-ամերիկյան ուժերի հյուսիսաֆրիկյան արշավանիքց հետո 1943 թվականին իտալացիները ստիպված եղան լքել գաղութը։ Պատերազմի ավարտից հետո Իտալիան պաշտոնապես հրաժարվեց Լիբիայի նկատմամբ իր իրավունքներից և ընդունեց վերջինիս տարածքում անգլո-ֆրանսիական վարչակազմի հաստատումը։ 1951 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ Լիբիան դարձավ անկախ պետություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пономарева Т.И. Ливия в межимпериалистических противоречиях (1911 - 1915 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. - СПб, 2015. - С. 171. Режим доступа: