Իվ Ֆարժ

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Իվ Ֆարժ (ֆր.՝ Yves Farge, օգոստոսի 19, 1899(1899-08-19)[1][2], Սալոն դե Պրովանս - մարտի 30, 1953(1953-03-30)[1] կամ մարտի 31, 1953(1953-03-31)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆրանսիացի հասարակական և քաղաքական գործիչ, Խաղաղության կողմնակիցների ֆրանսիական և միջազգային շարժման ղեկավարներից, հրապարակագիր, գրող, նկարիչ։

Իվ Ֆարժ
ֆր.՝ Yves Farge
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1899(1899-08-19)[1][2]
ԾննդավայրՍալոն դե Պրովանս
Մահացել էմարտի 30, 1953(1953-03-30)[1] (53 տարեկան) կամ մարտի 31, 1953(1953-03-31)[2] (53 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանRussian Orthodox Cemetery in Nice[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և արձակագիր
Զբաղեցրած պաշտոններնախարար
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության միաբանության կավալեր
և Միջազգային ստալինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»
 Yves Farge Վիքիպահեստում

Ֆրանսիայի գերմանաֆաշիստական օկուպացիայի (1940 - 1944 թթ.) ժամանակ դիմադրության շարժման ակտիվ մասնակից, ֆրանտիրյորների ղեկավարներից։ 1944 թ.-ին նշանակվել է Հանրապետության ընդհատակյա կոմիսար՝ Ռոն-Ալպեր օկրուգում։ 1946 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին Ֆարժը մատակարարման մինիստր էր։ 1948 թվականին դարձել է Խաղաղության պաշտպանության ֆրանսիական շարժման կազմակերպիչներից։ Եղել է Ֆրանսիայի խաղաղության ազգայի խորհրդի (հիմնադրված 1950 թ.) նախագահ և Խաղաղության համաշխարհային խորհրդի ու նրա Բյուրոյի (հիմնադրման օրից, 1950 թ.) անդամ։ Ստացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1952 թ.)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Ֆարժ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։