Իվոն Անդերսեն (անգլ.՝ Yvonne Andersen, սեպտեմբերի 7, 1932(1932-09-07)[1], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), անիմացիոն ֆիլմերի ամերիկացի ռեժիսոր, հեղինակ, և ուսուցիչ։ Նա առավել հայտնի է որպես Yellow Ball Workshop ստուդիայի համահիմնադիր իր ամուսնու` Դոմինիկ Ֆալկոնեի հետ։ Yellow Ball Workshop-ն անիմացիայի մասին սովորեու դպրոց էր թե՛ մեծահասակների, և թե՛ երեխաների համար[2][3]։

Իվոն Անդերսեն
Ծնվել էսեպտեմբերի 7, 1932(1932-09-07)[1] (91 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼուիզիանայի պետական համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր և մուլտիպլիկատոր
ԱշխատավայրՌոդ Այլենդի դիզայնի դպրոց

Անդերսենը և իր ամուսինը եղել են իրենց ուսանողների կողմից ստեղծված ֆիմերի մեծ մասի պրոդյուսերը։ Yellow Ball Workshop-ից հետո Անդերսենը դասավանդել է Րոուդ Այլենդի դիզայնի դպրոցում[2]։

Անդերսենը մեծապես հավատում էր երեխաների ներուժին։ Նա ասում էր, որ երեխաները նորարարություն կբերեն բոլոր այն ոորտներում, որտեղ նրանք մուտք կունենան, այդպիսոս կարևոր էր քաջաերել և աջակցել նրանց[4]։ Էմի Քրաֆիթսը` Անդերսենի նախկին աշակերտը, ասել է. «Երբ ես նրա դասարանում աշակերտ էի, ամենակարևոր բանը, որ նա արել է, եղել է ինձ լուրջ ընդունելը։ Նա մեզ բոլորիս էր լուրջ վերաբերվում[5]։

Կարիերա խմբագրել

Անդերսենը նկարահանել է իր անիմացիոն ֆիլմերը 16 միլիմետրանոց ժապավենի վրա և օգտագործել է «պիքսիլացիա, կտորներ և տիկնիկային անիմացիա»[3] դրանց մեջ։ Նրա ֆիմերում նկատվել են «խիստ գրաֆիկական տեսողական ոճ և բանաստեղծական կառուցվածք»[3]։ Չնայած որ նա նկարահանել է շատ ֆիլմեր, նրա կարիերայի մեծ մասն ընդգրկում է ուրիշներին ֆիլմ ստեղծելու ուսուցումը, ինչպես նաև` նրանց ֆիլմերն առաջ մղելը[2][6]։ Նրա գրքերի գրախոսականները դրանք նկարագրել են որպես լավ` սկսնակների համար և լցված են անիմացիոն ֆիլմեր նկարահանելու վերաբերյալ օգտակար մտքերով[4][7]։

Sun պատկերասրահ խմբագրել

Sun պատկերասրահը ստեղծվել է Մասաչուսեթսի Փրովինսթաուն քաղաքում, Անդերսենի և նրա ամուսնու կողմից, 1955 թվականին, Անդերսենի` կրթություն ստանալուց հետո[2]։ Ցուցահանդեսը բացվել է ամառվա ընթացքում և մի վայր է եղել երիտասարդ, մեծահասակ և հրավիրված արվեստագետների համար, որտեղ նրանք կարող էին ցուցադրել իրենց աշխատանքները։ Sun պատկերասրահում իրենց աշխատանքներն են ցուցադրել Ռեդ Գրոմսը, Լեսթեր Ջոնսոնը, Ռոբերտ և Մերի Ֆրենկները, Վերա Վիլյամսը, Ալեքս Քաթզը և այլ նկարիչներ[8]։ Պատկերասրահը գոյություն է ունեցել 1955-1959 թվականներին, որի ընթացքում մոտավորապես 100 նկարիչ առաջ է մղվել[8]։

The Yellow Ball Workshop խմբագրել

The Yellow Ball Workshop-ը դպորց էր հիմնականում երեխաների համար (չնայած բոլոր տարիքի մարդիկ կարող էին մասնակցել), որտեղ նրանք ծանոթանում էին անիմացիոն ֆիլմեր ստեղծելու գործընթացին, ինչը ներառում էր նյութերի օգտագործում` իրենց սեփական ֆիլմերը նկարահանելու համար։ Տեսախցիկներ օգտագործելը, ձայնի և պատկերի սիքրոնացումը և կերպարների անիմացիան այն հմտությունների շարքում էին, որոնք դասավանդվում էին այս աշխատանքի ընթացքում[9]։ Անդերսենը միշտ իր հետ արվեստի նյութեր ուներ, որոնք նախատեսված էին աշակերտների օգտագործման համար. նա նաև քաջալերում էր աշակերտներին հրավիրել իրենց ընկերներին, որոնք ևս կարող էին օգտագործել դրանք։ Սրա շնորհիվ երեխաները այցելում էին Անդերսենի տուն, երբ նրա սեփական երեխաները այնտեղ չէին` օգտագործելու վերջիններիս ունեցած նյութերը։ Մի խումբ աշակերտներ ֆիլմ նկարելու ցանկություն են հայտնել, որի արդյունքում ստեղծվել է երկու րոպեանոց ֆիլմ՝ օգտագործելով իրենց ունեցած ռեսուրսները[8]։ Դրանից կարճ ժամանակ անց երեխաներից մեկը գրել է սցենար, որը հետագայում պետք է դառնար The Yellow Ball Workshop-ի արտադրված առաջին՝ «Զարմանալի վիթխարի մարդը» ֆիլմը։ Խումբը աշխատել է միասին ֆիլմն ստեղծելու ուղղությամբ, և սա հիմք է դարձել 1963 թվականին The Yellow Ball Workshop ստուդիայի ստեղծման համար[2][10]։ 1963-1980 թվականներին the Yellow Ball Workshop-ում նկարահանվել են մեծ քանակությամբ ֆիլմեր։ Ռոուդ Այլենդի դիզայնի դպրոցի անիմացիայի ծրագիրը ոգեշնչվել է The Yellow Ball Workshop-ից, և Անդերսենը հետագայում սկսել է դասավանդել այդ դպրոցում[3]։

Ռոուդ Այլենդի դիզայնի դպրոց խմբագրել

Անդերսենը աշխատանքի հնարավորություն է ստացել Ռոուդ Այլենդի դիզայնի դպրոցում 1979 թվականին։ Հինգ տարի այդ դպրոցում աշխատել է կես դրույքով` մինչև լրիվ դրույքով ուսուցիչ դառնալը։ Դասավանդել է «հարթ անիմացիա, ստոպ կադրեր և ֆիլմի հատուկ էֆեկտներ»[2]։ Ավելի ուշ նա ինը տարի ղեկավարել դպրոցի Ֆիլմի և նկարահանումների բաժինը։ Անդերսենն ընդհանուր առմամբ 23 տարի աշխատել է այս դպրոցում մինչև 2002 թվականին թոշակի անցնելը[2][8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1962 թվական Լվացքատունը Ռեժիսոր
1962 թվական Մանանեխով հոթդոգը Ռեժիսոր
1963 թվական Սպագետտիի անհանգստությունը Համառեժիսոր Համառեժիսոր` Ռեդ Գրումսի հետ
1964 թվական Զարմանալի վիթխարի մարդը Ռեժիսոր Արտադրվել է Անդերսենի ուսանողների կողմից
1966 թվական Հարթ ոտքերը Կինեմատոգրաֆիստ Նկարահանվել է Ռեդ Գրումսի կողմից
1969 թվական Մյաու, մյաու Կինեմատոգրաֆիստ Նկարահանվել է Ռեդ Գրումսի կողմից
1970 թվական 'Արի ֆիլմ նկարահանենք Ռեժիսոր
1977 թվական Ես տեսա նրանց բարկացած դեմքերը Ռեժիսոր
1994 թվական Մենք հավիտյան կապրենք Ռեժիսոր

Գրքեր խմբագրել

  • Make your Own Animated Movies (1970), Little, Brown and Company
  • Teaching Film Animation To Children (1970), Van Nostrand Reinhold
  • Make Your Own Animated Movies and Video Tapes (1991), Little, Brown and Company

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.afana.org/andersenyvonne.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Yvonne Andersen». www.afana.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Subotnick, Steven (2003). Animation in the Home Digital Studio: Creation to Distribution (անգլերեն). Taylor & Francis. ISBN 9780240804743.
  4. 4,0 4,1 Sutton-Smith, Brian (1977 թ․ դեկտեմբերի 1). «Review Essay: Children's Filmmaking». University of Pennsylvania - Penn Libraries.
  5. «Children & Animation» (PDF). Animation World Magazine.
  6. «Films by and/or about Women, 1972: Directory of Filmmakers, Films, and Distributors; Internationally, Past and Present» (PDF). ERIC Institute of Education Sciences. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  7. O'Toole, Dennis (1978 թ․ դեկտեմբեր). «The Museum Idea» (PDF). Smithsonian Education.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Yvonne Anderson: Profile of a Pioneer». www.awn.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  9. Yvonne, Anderson (1970). «Make Your Own Animated Movies. Yellow Ball Workshop Film Techniques» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Inc, Boy Scouts of America (1971 թ․ ապրիլ). Boys' Life (անգլերեն). Boy Scouts of America, Inc. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)