Իվիցա Իլիև
Իվիցա Իլիև (հոկտեմբերի 27, 1979[1], Բելգրադ, ՀՍՖՀ[2]), սերբ ֆուտբոլիստ, հարձակվող։
Իվիցա Իլիև սերբ.՝ Ивица Илиев | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սերբիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1979[1] (44 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ[2] | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Ակումբային կարիերա խմբագրել
Իվիցան Բելգրադի «Ռադ» ֆուտբոլային ակումբի սան է, դրանից հետո տեղափոխվել է «Պարտիզան» ֆուտբոլային ակումբ։ Ակումբի հիմնական կազմում խաղացել է 1997 թվականից մինչև 2004 թվականը, ապա տեղափոխվել է իտալական «Մեսսինա» ֆուտբոլային ակումբ[3]։ 2006 թվականին վարձավճարով հանդես է եկել «Ջենոա» ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականին հեռացել է սիցիլիական ակումբից և դարձել հունական «ՊԱՕԿ» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է գերմանական «Էներգի» ֆուտբոլային ակումբ, իսկ հաջորդ տարի՝ Թել Ավիվի «Մակկաբի» ֆուտբոլային ակումբ։ 2010 թվականին վերադարձել է «Պարտիզան», որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն և գավաթի դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել սերբական Սուպերլիգայի լավագույն ռմբարկու։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է «Վիսլա» ֆուտբոլային ակումբ։
Կարիերան հավաքականում խմբագրել
2003 թվականին Սերբիայի և Չերնոգորիայի հավաքականի կազմում անցկացրել է երկու խաղ Գերմանիայի և Լեհաստանի դեմ։ Վերջինի դարպասին խփելով իր միակ գոլը հավաքականի կազմում[4]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Սերբիայի և Չերնոգորիայի չեմպիոն – 1998/99, 2001/02, 2002/03
- Սերբիայի չեմպիոն – 2010/11
- Հարավսլավիայի գավաթի դափնեկիր – 1997/98, 2000/01
- Սերբիայի գավաթի դափնեկիր – 2010/11
- Սերբիական Սուպերլիգայի լավագույն ռմբարկու – 2010/11
- Սուպերլիգայի մրցաշրջանի հավաքական – 2010/11
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Iliev makes Messina move
- ↑ Iliev Ivica
Արտաքին հղումներ խմբագրել
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- National Football Teams(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվիցա Իլիև» հոդվածին։ |