Իվան Պետրովիչ Պավլով (ռուս.՝ Иван Петрович Павлов, սեպտեմբերի 14 (26), 1849[1], Ռյազան, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 27, 1936(1936-02-27)[2][3][4][…], Լենինգրադ[2]), ռուս ֆիզիոլոգ, հոգեբան, բարձրագույն նյարդային գործունեության և մարսողության շարժընթացների մասին գիտական տեսությունների հեղինակ, ռուսական խոշորագույն ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.) «ֆիզիոլոգիական մարսողության աշխատանքի համար»[7]։

Իվան Պավլով
Иван Павлов
Ծնվել էսեպտեմբերի 14 (26), 1849[1]
Ռյազան, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 27, 1936(1936-02-27)[2][3][4][…] (86 տարեկան)
Լենինգրադ[2]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունքիմիկոս, բժիշկ, ֆիզիոլոգ, նյարդաբան և հետազոտող
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտկրթություն և ֆիզիոլոգիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լեոպոլդինա և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Բժշկան-վիրաբուժական ակադեմիա
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3][6]
Գիտական ղեկավարElias von Cyon?, Սերգեյ Բոտկին և Carl Ludwig?
Եղել է գիտական ղեկավարKonstantin Bykov?, Pyotr Anokhin?, Sergey Anichkov?, Q4090730?, Viktorin S. Derjabin?, Q4192021?, Ալեքսանդր Սամոյլով, Natalia Traugott?, L. V. Sobolev?, Nikolay Rozhansky? և Lev Pavlovich Rozanov?
Հայտնի աշակերտներPyotr Anokhin?, Boris Babkin?, Konstantin Bykov?, Nikolay Voytsekhovsky?, Anatolij Georgijevič Ivanov-Smolenskij?, Nikolay Krasnogorskiy?, Petr Stepanovič Kupalov?, Լևոն Օրբելի, Viktorin S. Derjabin?, Davyd Hlinski?, Lev Pavlovich Rozanov? և Gleb Anrep?
Ինչով է հայտնիբարձրագույն նյարդային գործունեության և մարսողության շարժընթացների մասին գիտական տեսությունների հեղինակ
Ազդվել էCarl Vogt?
Ազդել էԼևոն Օրբելի
Պարգևներ
Նոբելյան մրցանակ
Ամուսին(ներ)Sara Pavlov?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Ivan Pavlov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իվան Պետրովիչը ծնվել է 1849 թ. սեպտեմբերի 14-ին Ռյազան քաղաքում։ Պավլովի նախահայրերը հորական և մորական կողմից եղել են քահանաներ ռուսաստանի ուղղափառ եկեղեցում։ Հայրը՝ Պյոտր Դմիտրի Պավլովը (1823-1899 թթ.), մայրը՝ Վարվարա Իվանովնա (1826-1890 թթ.)։

1864 թ. ավարտել է Ռյազանի հոգևոր դպրոցը, 1870 թ. ընդունվել է իրավաբանական ֆակուլտետը, բայց ընդունվելուց 17 օր անց փոխվում է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։ 1875 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը, 1879 թ.՝ Բժշկավիրաբուժական ակադեմիան։ Նույն թվականից եղել է Ս. Բոտկինի անվան կլինիկայի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։

1884-1886 թթ. կատարելագործվել է Բրեսլաուում և Լայպցիգում, 1890 թ. ընտրվել Բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, միաժամանակ ղեկավարել մի շարք ինստիտուտների ֆիզիոլոգիայի լաբորատորիաները, 1925 թվականից՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։

Ազդանշանային համակարգի մասին ուսմունքում Պավլովը ցույց է տվել մարդուն բնորոշ առանձնահատկությունը՝ առաջին ազդանշանային համակարգի հետ երկրորդ ազդանշանային համակարգի՝ խոսելու գործառույթի առկայությունը։ 1935 թ. ֆիզիոլոգների 15-րդ միջազգային գիտաժողովում Պավլովը ճանաչվել է աշխարհի ֆիզիոլոգների ավագ՝ ոչ միայն տարիքի, այլև բարձր հեղինակության համար։

Պավլովը 1907 թվականից Սանկտ Պետերբուրգի, այնուհետև՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ընտրվել է նաև արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների, ակադեմիաների անդամ և պատվավոր անդամ։

Պավլովի անունով են կոչվել ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի, Սանկտ Պետերբուրգի 1-ին և Ռյազանի բժշկական ինստիտուտները։ 1934 թվականին. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թվականին՝ ոսկե մեդալ[փա՞ստ]:

Հիմնական հետազոտություններ խմբագրել

 

Պավլովի հիմնական հետազոտությունները վերաբերում են արյան շրջանառությանը, մարսողությանը և բարձրագույն նյարդային գործունեությանը։ Նրա գիտական գործունեությունը հեղաշրջող ազդեցություն է ունեցել արյան շրջանառության ու մարսողության վերաբերյալ եղած պատկերացումների վրա, իսկ պայմանական ռեֆլեքսների տեսությունը դարձել է մարդու և կենդանիների գլխուղեղի բարձրագույն գործառույթների ուսումնասիրության մատերիալիստական հիմքը։ Նա առաջինն է (1883) ցույց տվել սրտի աշխատանքն ուժեղացնող ու թուլացնող նյարդաթելերի գոյությունը, ինչը դարձավ նյարդային համակարգի սնուցողական գործառույթի վերաբերյալ ուսմունքի մշակման հիմքը։

1897 թ. ապացուցել է, որ մարսողության համակարգը գտնվում է գլխուղեղի կեղևի կարգավորող ազդեցության ներքո, ինչի համար 1904 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մեկուսացված (պավլովյան) ստամոքսի վրա կատարած փորձերով Պավլովը պարզել է ստամոքսի հյութազատության 2 փուլերը։ Լեղապարկի քրոնիկական խուղակի միջոցով ուսումնասիրել է լյարդի ֆիզիոլոգիան։ Պավլովն զբաղվել է նաև բարձրագույն նյարդային գործունեության տիպերի, նյարդային հիմնական շարժընթացների՝ դրդման և արգելակման, քնի, հիպնոսի, նևրոզների ու գլխուղեղի կեղևում գործառույթների տեղակայման և այլ հարցերի ուսումնասիրմամբ։

Մրցանակներ խմբագրել

Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.)։ 1934 թվականի ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թվականին՝ ոսկե մեդալ։

Հուշարձաններ խմբագրել

Ասույթներ խմբագրել

  • «Ըստ էության կյանքում մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ մեր հոգեկան բովանդակությունը»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gantt W. H. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Павлов Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Gantt W. H. Encyclopædia Britannica
  5. Notable Names Database — 2002.
  6. CONOR.Sl
  7. «Новиков Ю. Ю. Первый российский Нобелевский лауреат Иван Петрович Павлов (посвящается 100-летию присуждения И. П. Павлову Нобелевской премии). — Москва: Компания Спутник+, 2005. — 92 с.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  8. Գրիգորյան Վ.Հ.: Հոգեֆիզիոլոգիա.-Եր.: Երևանի համալսարանի հրատ., 2007 թ.-էջ 9։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իվան Պավլով հոդվածին