Իվան Մամախանով
Իվան Ռոմանի Մամախանով (փետրվարի 26, 1996[1], Ivanteyevka, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), հայ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս պաշտպանի դիրքում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան և Ռուսաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1996[1] (28 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ivanteyevka, Մոսկվայի մարզ, Ռուսաստան | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 24 հուլիսի, 2018: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Իվան Մամախանովը ֆուտբոլով զբաղվել սկսել է Մերձմոսկովյան Պուշկինոյի մանկապատանեկան մարզադպրոցում, իսկ 11 տարեկանից մարզվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի, «Ստրոգինոյի» և «Սպարտակի» մարզադպրոցներում։ 2014 թվականին խաղացել է «Լոկոմոտիվի» սիրողական թիմում։
2014 թվականի ամռանը տեղափոխվել է հայկական «Ուլիս», որի կազմում նշել է իր նորամուտը Հայաստանի առաջնությունում՝ 2014 թվականի օգոստոսի 10-ին մասնակցելով «Բանանցի» դեմ խաղին, որի ընդմիջմանը փոխարինել է Ալիկ Էլյազյանին[2]։ 2014/15 մրցաշրջանում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 10 հանդիպում Հայաստանի առաջնությունում և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր։ Հաջորդ մրցաշրջանում մասնակցել է Եվրոպայի լիգայի երկու հանդիպումների, ինչից հետո «Ուլիսի» մի խումբ ֆուտբոլիստների հետ տեղափոխվել է ռուսական «Արմավիր», որի կազմում անցկացրել է ութ հանդիպում Ֆուտբոլի ազգային լիգայում։
«Արմավիրից» հեռանալուց հետո Իվան Մամախանովը խաղացել է Մոսկվայի սիրողական ակումբներում, ինչպես նաև մարզվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ 2016 թվականի գարնանը նախատեսել է տեղափոխվել վրացական «Գուրիա», բայց տրանսֆերը չի կայացել[3]։ 2017 թվականի հունիսին տեղափոխվել է Մոսկվայի «Արարատ»[4]։ 2017 թվականի հուլիսի 19-ին Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջին տուրի՝ «Զորկի» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը թիմի կազմում[5]։
Կարիերան հավաքականում խմբագրել
Իվան Մամախանովը խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում[6]՝ այդ թվում մասնակցելով նաև 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական փուլի երեք խաղերի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ ULISSES VS. BANANTS 1 — 0
- ↑ «Иван Мамаханов: Для поддержания формы тренируюсь в Локомотиве». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Еще три футболиста стали игроками московского «Арарата», в том числе Артак Алексанян
- ↑ Протокол № 1. «Зоркий» (Красногорск) — «Арарат» (Москва) 0- 3 (0- 3)
- ↑ «Иван Мамаханов: я всегда рад надевать футболку сборной Армении». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.