Իվան Կոզլովսկի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզլովսկի (այլ կիրառումներ)
Իվան Սեմյոնովիչ Կոզլովսկի (ռուս.՝ Иван Семёнович Козловский, մարտի 11 (24), 1900[1], Մարյանովկա, Vasilkovskiy Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1993[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային երգիչ (քնարական տենոր)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1940)։
Իվան Կոզլովսկի | |
---|---|
Ծնվել է | մարտի 11 (24), 1900[1] Մարյանովկա, Vasilkovskiy Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1993[1] (93 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ և օպերային ռեժիսոր |
Երգչաձայն | տենոր և տենոր-կոնտրալտինո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Անդամակցություն | Մեծ թատրոն |
Ամուսին | Գալինա Սերգեևա |
Պարգևներ | |
Ivan Kozlovskyi Վիքիպահեստում |
Սովորել է Կիևի երաժշտադրամատիկական ինստիտուտում։ Եղել է Խարկովի և Սվերդլովսկի օպերային թատրոնների, 1926-1954-ին՝ Մեծ թատրոնի մեներգիչ; Լավագույն դերերգերից են՝ Յուրոդիվի (Մուսորգսկու «Բորիս Գոդունով», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949), Լենսկի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Լոենգրին (Վագների «Լոենգրին»), Ալֆրեդ (Վերդիի «Տրավիատա»)։ Բեմադրել է մի շարք օպերաներ, հանդես եկել գլխավոր դերերում (Մասնեի «Վերթեր», Լեոնկավալլոյի «Պայացներ»)։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1941)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կոզլովսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 506)։ |