Իվան Յակովլևիչ Կարպով (ռուս.՝ Иван Яковлевич Карпов, 21 հուլիսի, 1927, Գարուսովո, Օպոչկայի գավառ, Պսկովի նահանգ – 4 նոյեմբերի, 1956, Բուդապեշտ, Հունգարիա), Խորհրդային բանակի ավագ լեյտենանտ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման մասնակից, Սովետական Միության հերոս (1956)[1][2]։

Իվան Կարպով
ռուս.՝ Иван Карпов
հուլիսի 21, 1927(1927-07-21) - նոյեմբերի 4, 1956(1956-11-04) (29 տարեկան)
ԾննդավայրԳարուսովո, Օպոչկայի գավառ, Պսկովի նահանգ
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1945-1956
Կոչումգվարդիայի ավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հունգարական հեղափոխություն և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
և Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Իվան Կարպովը ծնվել է 1927 թվականի հուլիսի 21-ին Ռուսաստանի Պսկովի նահանգի Օպոչկայի գավառի Գարուսովո գյուղում (ներկայում՝ Օպոչեցկի շրջան, Պսկովի մարզ)։ Ստացել է միջնակարգ կրթություն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա հայրը գնդակահարվել է գերմանացիների կողմից պարտիզանների հետ կապ ունենալու համար։ Դրանից հետո Իվան Կարպովը միացել է պարտիզաններին, մասնակցել մարտական գործողություններին։ 1945 թվականի ապրիլին Իվան Կարպովը զորակոչվել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ 1951 թվականին նա ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացը, 1952 թվականին՝ Չերնովիցիի հետևակային ուսումնարանը։ 1956 թվականի աշնանն Իվան Կարպովը ծառայում էր Մերձկարպատյան ռազմական շրջանում․ նա եղել է 38-րդ բանակի 128-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 73-րդ գվարդիական առանձին հետախուզական գումարտակի մոտոցիկլային դասակի հրամանատար[3]։

1956 թվականի հոկտեմբերին Իվան Կարպովն իր դիվիզիայի կազմում մեկնել է Հունգարական Ժողովրդական Հանրապետություն և ակտիվորեն մասնակցել հունգարացի ապստամբների դեմ մղված մարտական գործողություններին։ 1956 թվականի նոյեմբերի 4-ին նրա դասակը մասնակցել է Բուդապեշտի Յուլե պողոտայում գտնվող «Կորվին» կինոթատրոնի շենքի գրոհին, որտեղ տեղակայված էր ապստամբության կենտրոնը։ Այդ մարտում Իվան Կարպովը զոհվել է։ Թաղված է Բուդապեշտի Կերեպեշի գերեզմանատանը[3]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով «ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար» գվարդիայի ավագ լեյտենանտ Իվան Կարպովին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Նա պարգևատրվել է նաև Լենինի շքանշանով և այլ մեդալներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иван Яковлевич Карпов(չաշխատող հղում)
  2. Կարպով Իվան Յակովլևիչ
  3. 3,0 3,1 3,2 «Իվան Կարպովը «Երկրի հերոսները» կայքում». warheroes.ru. Վերցված է 30 հոկտեմբերի, 2016-ին.

Գրականություն խմբագրել

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Подвиги героев бессмертны. — Псков, 2005.