Իվան Կարատագին
Իվան Ալեքսանդրովիչ Կարատիգին (հունվարի 17, 1982[1], Վլադիմիր, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1982[1] (42 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Վլադիմիր, ԽՍՀՄ | |||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Վլադիմիրսկի Տորպեդո ակումբի սան է։ Առաջին մարզիչը եղել է Ն․ Ա․ Լատինը։ Մանկուց սովորել և միասին ընկերություն է արել է Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դենիս Եվիսկովի հետ։ Հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքով։ Իր նորամուտը կատարել է 1999 թվականի հունիսի 10-ին՝ Սպարտակ Չուկոտկա ակումբի դեմ խաղում։ Առաջին գոլը Տորպեդո ակումբում խփել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Շույսկի Սպարտակ Տելեկոմ ակումբի դեմ խաղում։ Ռուսաստանի առաջնության ժամանակ, ընդհանուր առմամբ, Տորպեդոյի կազմում անցկացրել է 315 խաղ, խփել՝ 36 գոլ։ 2011/12 մրցաշրջանում դարձել է թիմի ավագ։ 2012 թվականի օգոստոսի 3-ին հրավիրվել է Սարատովի Սոկոլ ակումբ[2]։ 2013 թվականի հունիսին վերադարձել է Վլադիմիրսկի Տորպեդո ակումբ[3]։ 2018 թվականի ամռանը լքել է ակումբը[4]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Թիմային
- «Զապադ» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի մրցաշարի հաղթող։ 2004, 2010
- Անձնական
- «Զապադ» տարածաշրջանի լավագույն պաշտպան:2010