Իվան Դելյանով
Իվան Դավիթի Դելյանով (դեկտեմբերի 12, 1818[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 10, 1898[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), հայազգի պետական գործիչ Ռուսական կայսրությունում, կոմս (1888 թվականից)։
Իվան Դելյանով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1818[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 10, 1898[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Դավիթ Դելյանով |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ivan Delyanov Վիքիպահեստում |
Դելյանովների ազնվական տոհմից, Դավիթ Դելյանովի որդին։
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1838)։ 1857-1897 թվականներին զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ։ 1874 թվականից պետական խորհրդի անդամ էր։ 1861-1882 թվականներին եղել է Պետերբուրգի Կայսերական հանրային գրադարանի (այժմ՝ Սալտիկով-Շչեդրինի անվան) տնօրեն, 1882-1897 թվականներին՝ ժողովրդի լուսավորության մինիստր։ Դելյանովի օրոք մտցվեց (1884) համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարաններին զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվեցին (1886) կանանց բարձրագույն դասընթացները։ 1887 թվականի հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվում էր ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատությունները։ Սահմանվեց տոկոսային չափ ուսումնական հաստատություններ ընդունվող հրեաների համար։ Նրա օրոք փակվեցին (1885) հայկական բազմաթիվ դպրոցներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Делянов Иван Давыдович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դելյանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 327)։ |