Իվան Աղաջանյան

հայ ուրոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իվան Գերասիմի Աղաջանյան (օգոստոսի 8, 1939(1939-08-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 12, 2017(2017-08-12), Երևան, Հայաստան[3]), հայ ուրոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984)։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2011)[4]։

Իվան Աղաջանյան
Ծնվել էօգոստոսի 8, 1939(1939-08-08)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 12, 2017(2017-08-12) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962) և Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1967)
Մասնագիտությունուրոլոգ և համալսարանի դասախոս
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1982)
ԱշխատավայրՀՀ ԱՆ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[2] և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ[2]
Ծնողներհայր՝ Գերասիմ Աղաջանյան
Պարգևներ

Գերասիմ Աղաջանյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1978 թվականից Ազգային առողջապահության ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի, 1990 թվականից, միաժամանակ՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ։ Իվան Աղաջանյանը 1992 թվականին Երևանում առաջինն է ստեղծել ուրոլոգիայի համալսարան, կլինիկա և ներդրել ուրոլոգիայի գծով 3-ամյա գործակալություն։ Իվան Աղաջանյանը Հայաստանում առաջինն է (1987) կատարել երիկամի փոխպատվաստում, ներդրել միզուկաերիկամադիտումը, հեռակառավարվող քարջարդումը, միզուկափոխակրիչ մասնահատումը, մաշկային ուղիով երիկամի վիրահատման և այլ եղանակներ։ 1981-1999 թվականներին եղել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, 1988 թվականից՝ Հայաստանի ուրոլոգների ընկերակցության նախագահ[5]։

Անդամակցություն խմբագրել

Վիրաբուժական ակադեմիաների միջազգային ֆեդերացիայի, Եվրոպական, Ամերիկյան, Վրացական ուրոլոգիական ընկերակցությունների անդամ է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2423
  2. 2,0 2,1 http://orcid.org/0000-0002-3851-3763
  3. «Վախճանվել է հայտնի բժիշկ Իվան Աղաջանյանը». hayastan24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  5. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.