Իվանովյան կղզիներ, կղզեխումբ տեղակայված Պետրոզավոդսկի ծոցում՝ Օնեգա լճի հյուսիսարևմտյան մասում, Պետրոզավոդսկից 7 կիլոմետր հյուսիս-արևելք։

Իվանովոյի կղզիներ
Տեսակկղզիների խումբ
Երկիր Ռուսաստան[1]
Վարչատարածքային միավորՊետրոզավոդսկ
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Կղզիների խմբում են՝ Նիկոլսկի (33 հա), Կիվոստրով (12,5 հա), Մուդրուստով (12,5 հա), Պեդայ (44 հա), Մադրոստով (19 հա ) և Իվանովսկի (9,5 հա) կղզիներ։

Ամենահարավային կզղին Իվանովսկին է։ Սկզբնապես ունեցել է Փարոս անվանումը։ Այսօր կղզում պահպանվել է փարոս աշտարակ, բայց փարոսը լքված է և դրա մեջ սարքավորում չկա։ Այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Իվանովոյի կղզիներ։ Կղզիներից ամենաբարձրը Պեդայ կղզին է։

Պատմական տեղեկություն խմբագրել

Հեղափոխությունից առաջ Սուրբ Նիկոլաս կղզում մատուռ կար, որը անվանվել էր Սուրբ հրաշագործ Նիկոլասի պատվին։ Կղզիներում բնակվում էին Իվանովոյի փարոսում աշխատող սպասավորները։ Կղզիները ծառայել են ամբար Պետրոզավոդսկ քաղաքի վառելափայտի համար[2]։

1911 թվականի հոկտեմբերի 2-ին Իվանովյան կղզիներում վթարի է ենթարկվել և խորտակվել Օնեգա բեռնափոխադրող «Սվիր» ընկերության նավը։ Կղզիներում ապրող ձկնորսների շնորհիվ ուղևորները տեղափոխվել են կղզիներ և դրանով իսկ փրկվել[3]։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում կղզու ապահովությունը պահելու համար ստեղծվեցին պաշտպանական ամրություններ։ Կղզիներում 47-րդ գումարտակի ուժերը ստեղծեցին հրետանային մարտկոց Օնգայի ռազմական նավատորմի[4] համար, որոնք նավատորմի լուծարումից հետո խառնվել էին։ Թշնամու նավերը դիտարկելու համար Իվանովո փարոսը հեռախոսազանգով միացել էր Պետրոզավոդսկին[5]։

1920-ական թվականներին Պետրոզավոդսկի մարզական համայնքի անդամները էքսկուրսիա կազմակերպեցին կղզիների ուղղությամբ[6]։

1927 թվականի հունսիս 11-ին մի զբոսանավ վթարի էր ենթարկվել։ Մահացել էր սպարտակ սպորտակումբի անդամ Սերգեյ Բրյախմինը։ Մարզիկներ Յ.Ռոսկինը, Ն.Լեյչիսկին, Ա. Վասիլևը տեղափոխվեցին Լենինգրադի զբոսանավ։ Սակայն զբոսանավը թեքվեց և խորտակվեց[7]։

Երկրորդ աշխարհամարտի սկզբնական շրջանում Պետրոզավոդսկի բնակիչների տարհանման մի գիծ ջրային տրանսպորտով անցնում են Իդովո կղզիների մոտ գտնվող Պուդոժ և Վիշեգրա քաղաքները։ 1941 թվականի սեպտեմբերի 27-ին Դերևյաննոյե գյուղից ֆիննական բանակը հրետանային գրոհ սկսեց թիվ 485 զորակոչի վրա՝ նավով գերեվարելով փախստականների։ Գրոհի հետևանքով փախստականներով լի Քինգիսեպ բեռնատարը վթարի ենթարկվեց, որտեղ 119 ուղևորից կարողացան փրկվել 78ը։

Ֆինլանդիայի օկուպացիայի ընթացքում կղզիները ամրապնդված տարածք էին Պետրոզավոդսկ քաղաքի համար, որը օկուպացիայի ժամանակ կոչվում էր Լուկկոսարի։ Կղզիների տարածքում դեռ պահպանվում են բունկերները, ՀՕՊ-ի մնացորդները և այլ պաշտպանական ուժեր։

1960 թվականին Օնեգա տեխնիկական ընկերությունը փայտե փարոսը փոխարինեց 25 մետր բարձրությամբ մետաղական փարոսով։ Սկզբում փարոսում տեղադրվեց ացետիլային լամպ, այնուհետև լույսը սկսեց արտադրվել էլեկտրական լամպով, որը էլեկտրականություն էր ստանում կղզու վրա տեղադրված փոքր էլեկտրակայանից[8]։

1960 թվականի օգոստոսին Իվանովոյի կղզիները վնասներ ստացան Լադոգա նավի բախման պատճառով։ 253 ուղևորներից ոչ մեկը չի տւժել և հենց այդ տարում նավը նորոգվել է[9]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Действия городских управлений // Олонецкие губернские ведомости. 1894. 23 апреля
  3. Олонецкая неделя. 1911. 9 октября.
  4. РГА ВМФ. Онежская военная флотилия
  5. Широкорад А. Б. Великая речная война. 1918—1920 годы. — М.: Вече, 2006
  6. Экскурсия на Ивановские острова // Красная Карелия. 1925. 15 августа.
  7. Красная Карелия. 1927. 15 июня.
  8. Новый маяк // Водник Карелии. 1960. 6 августа.
  9. Александров Н. Происшествие у Ивановского маяка // Водник Карелии. 1960. 10 декабря.

Գրականություն խմբագրել

  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 1: А — Й. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2007. С. 362—400 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0123-0 (т. 1)