Իվանկոն ու թագավոր Պոգանինը
«Իվանկոն ու թագավոր Պոգանինը» (ռուս.՝ «Иванко и царь Поганин»), խորհրդային հեռուստատեսային ֆիլմ-հեքիաթ[1][2], ուկրաինացի և վրացի կինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանքը։ Ֆիլմը հագեցած է բանահյուսական տարրերով (մասնավորապես՝ լայնորեն օգտագործվում է Անդրկարպատյան ուկրաինական ժողովրդական հեքիաթների ատրիբուտիկան)։ Առանձին դրվագներում օգտագործվել է անիմացիա։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Նեբիերիձե |
Սցենարի հեղինակ | Օլեգ Տումանով |
Երաժշտություն | Իվան Կարաբից |
Սյուժե խմբագրել
Հեքիաթը պատմում է Իվանկո անունով տղայի մասին, որի մայրը՝ Մարիչկան, բոլոր համագյուղացիների հետ միասին գերեվարվել է Պոգանինի (Լև Դուրով) ծառաների կողմից։ Տղային որդեգրել է արջնագռավների արքա Կարկարոնը (Նոդար Մղալոբլիշվիլի) և նրան նախապատրաստում է որպես ժառանգի, բայց նա, երբ մեծանում է, ուղևորվում է մորը փրկելու։ Իսկ այդ դժբախտությունն ավելին է, քան նա կարծում է, քանի որ նրա մայրը ոչ միայն գերուհի է, այլ նաև անեծք է դրված նրա վրա։ Բայց սերը, բարեկամությունը և քաջություն հաղթահարում են կախարդանքը։
Դերերում խմբագրել
- Գրիշա Պավլենկո – Իվանկո/Կրոումի
- Լև Դուրով – Պոգանին
- Նոդար Մղալոբլիշվիլի – Կարկարոն (հնչյունավորող՝ Եվգենի Պապերնի)
- Մարիա Կապնիստ – բու Չիվետտա (ծեր)
- Լյուդմիլա Շևել – բու Չիվետտա (երիտասարդ)
- Լյուդմիլա Չինշևայա – Մարիչկա (երիտասարդ)
- Վերա Կուզնեցովա – Մարիչկա (ծեր)
- Նաստյա Գիրենկովա – Պովետրուլյա
- Իգոր Ստարիկով – Կարրի
- Մերաբ Բոցվաձե – Գերագույն պահակ
- Իոսիֆ Գոգեշվիլի – Բելոգրուդի
- Վլադիմիր Լոսիցկի – գլխավոր առևանգիչ
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ՝ Օլեգ Տումանով
- Ռեժիսոր՝ Բորիս Նեբիերիձե
- Օպերատոր՝ Կիրիլ Ռոմիցին
- Կոմպոզիտոր՝ Իվան Կարաբից
- Երգերի տեքստի հեղինակ՝ Վադիմ Բոյկո
- Վոկալ՝ Նինա Մատվիենկո (օրորոցային երգի կատարում)
Հետաքրքիր Փաստեր խմբագրել
- 1998 թվականին նույն ռեժիսորի կողմից նույն կինոստուդիայում նկարահանվել է «Կախարդի յոթերորդ մատանին» մինի-սերիալը՝ նման սյուժեով, որում գրեթե նույն դերում (արծիվների արքա Ագուիլ) հանդես է եկել Նոդար Մղալոբլիշվիլին։
- Ֆիլմի նախաբանում (Ն. Մատվիենկոյի կատարմամբ) հնչում է «Ой ходить сон коло вікон» հին օրորոցային երգը, որն առաջին անգամ հրապարակվել է 1837 թվականին, «Русалка Днестровая» ալմանախում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Իվանկոն ու թագավոր Պոգանինը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Իվանկոն ու թագավոր Պոգանինը» ֆիլմը kinopoisk.ru կայքում