Իսրայել Պլյուս (եբրայերեն՝ ערוץ ישראל פלוס‎‎, ռուս.՝ Израиль плюс, հայտնի է նաև «9-րդ ալիք» (ռուս.՝ 9-й канал) անվանումով), ռուսերեն լեզվով հեռարձակվող Իսրայելական հեռուստաալիք։ Հեռուստաալիքը հիմնվել է գործարար Լև Լևայեվի կողմից, հեռարձակումը սկսել է 2002 թ. նոյեմբերի 12-ին, երբ Լևայևի ֆինանսական խումբը շահեց ռուսերեն լեզվով հեռուստաալիք հիմնվելու մրցույթը։

«Իսրայել Պլյուս»
«הערוץ הראשון»
Երկիր Իսրայել
Հեռարձակման լեզուռուսերեն
Հեռարձակման սկսման թվական2002 նոյեմբերի 12
ՀիմնադիրԼև Լևայեվ
ՍեփականատերԼևայևի ֆինանսական խումբ
🌐mnenia.zahav.ru

Հեռուստաալիքի միջազգային տարբերակը հիմնվել է 2005 թվականին ԱՄՆ-ում (Galaxy26) և Ավստրալիայում (NSS6)։ Այս երկրներում տարածվում է «Իսրայել Պլյուս» անվանումով։ Հեռուստաալիքի հաղորդումները ընդգրկվում են նաև մեկ այլ՝ ամերիկյան ռուսալեզու RTN հեռուստաալիքի եթերացանկում։

2008 թ. սկզբին հեռարձակումը տարածվում է Ռուսաստանում, Ղազախստանում, Մոլդովայում և Բալթյան երկրներում։ 2009 թ,-ից հեռուստաալիքը հասանելի է ռուսաստանյան «Ռադուգա» (ABS1 արբանյակ) արբանյակային տիրույթում։

2009 թվականին հեռուստաալիքը մեկնարկեց տարածումը IPTV համակարգով ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի (հիմնականում Գերմանիայի) տարածքներում։

2010 թ. ապրիլին Ուկրաինայի խարհրդարանը ավելացրեց 9-րդ ալիքը Ուկրաինայի տարածքում հեռարձակում թույլատրված հեռուստաալիքների ցուցակում։

Արտաքին հղումներ խմբագրել