Իսրայելյան Սիլիկոնային հովիտ
Իսրայելյան սիլիկոնային հովիտ (եբրայերեն՝ סיליקון ואדי), բարձր տեխնոլոգիական արտադրությունների համակենտրոնացման շրջան Իսրայելի ափամերձ հարթավայրում, ինչպես ԱՄՆ Սիլիկոնային հովտում։ Երբեմն օգտագործվում է նաև «Silicon Wadi»՝ սիլիկոնային վադի անվանումը։
Իսրայելյան Սիլիկոնային հովիտ |
---|
Իսրայելյան սիլիկոնային հովտի տարածքն ընդգրկում է երկրի զգալի մասը, չնայած այն հանգամանքին, որ ձեռնարկությունների հատկապես բարձր համակենտրոնացում նկատվում է «Մեծ Թել Ավիվի» մերձակայքում, Հերցլիայից մինչև Ռիշոն Լե-Ցիոն, այդ թվում այնպիսի քաղաքների տեխնոպարկերում, ինչպիսիք են՝ Հայֆան, Ռաանանան, Պետահ Տիկվան, Կեսարիան, Ռեհովոտի ակադեմիական քաղաքում և նրա մերձակայքում։ Համեմատաբար վերջերս այդպիսի տեխնոպարկեր ստեղծվեցին Երուսաղեմի շրջակայքում, Իոկնեամ Իլիտում և այլ վայրերում։
Պատմություն խմբագրել
Իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերությունները սկսեցին կազմավորվել 1960-ական թվականներին։ 1961 թվականին հիմնադրվեց ECI Telecom, 1962 թվականին՝ Tadiran և Elron ընկերությունները։ Միջազգային շուկայում հաջողված ընկերությունների թիվը դանդաղ էր աճում, և միայն 1990-ականների սկզբին սկսեցին ի հայտ գալ տարեկան մեկ կամ երկու նոր հաջողված ընկերություններ։ Motorola–ն առաջին ամերիկյան ընկերությունն էր, որ 1964 թվականին Իսրայելում բացեց իր գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ստորաբաժանումը։ Սկզբում կենտրոնը մշակեց անլար արտադրանքի թողարկման տեխնոլոգիան, այդ թվում հեռահար ոռոգման համակարգերը, այնուհետև մշակեց միկրոպրոցեսորների արտադրությունը, ինչպիսին է Motorola 68030-ը։
1967 թվականին զենքի մատակարարման նկատմամբ ֆրանսիական արգելքից հետո, Իսրայելը ստիպված էր զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը` կենտրոնանալով հարևանների նկատմամբ տեխնոլոգիական գերազանցության վրա։ Առանձին ռազմական ընկերություններ սկսեցին մշակել նոր տեխնոլոգիաներ ռազմական տեխնիկան քաղաքացիական նշանակությամբ օգտագործելու համար։ 1970-ական թվականներին ի հայտ եկան բազմաթիվ առևտրային նորարարություններ, որոնց մի մասը հիմնված էր ռազմական մշակումների վրա, օրինակ Scitex թվային տպագրության համակարգը[1]։
Իսրայելյան սիլիկոնային հովիտն այսօր խմբագրել
Ավելի քան 50 տարի տեղական պահանջարկը փորձության ենթարկեց իսրայելական արդյունաբերական էքսպանսիան, քանի որ երկրի բնակչությունը արագ աճում էր, իսկ կենսամակարդակը բարձրանում։ Վերջերս իսրայելական առաջավոր տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման, էլեկտրոնիկայի և այլ ժամանակակից սարքավորումների նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճը նպաստեց արդյունաբերության զարգացմանը։ Նոր տեխնոլոգիաների բնագավառում Իսրայելի բարձր դիրքն ապահովվում է բարձրագույն կրթությանը, նոր տեխնոլոգիաների մշակմանը և գիտահետազոտական ուսումնասիրություններին անհրաժեշտ ուշադրություն դարձնելով։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընդլայնմանը նպաստում է մշակութային գործոնը և ներգաղթի հանդեպ ազատ ու համարձակ մոտեցումը[2]։ Կառավարությունը նույնպես օժանդակում է արդյունաբերության զարգացմանը, այդ նպատակով բյուջեից տրամադրելով ցածր տոկոսադրույքներով վարկեր։ Արդյունաբերության առջև ծառացած հիմնական խնդիրներից են ներքին հումքային բազայի և էներգետիկ ռեսուրսների սակավությունը և ներքին շուկայի սահմանափակությունը։ Ըստ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր և ձեռնարկատիրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չարլզ Ա. Հոլլոուեյի` առավելություններից մեկը այն է, որ իսրայելական բուհերի շրջանավարտների մեծ մասը դառնում են IT-ոլորտի ձեռնարկատերեր կամ միանում են ստարտափերին, երկու անգամ ավելի, քան ամերիկյան բուհերի շրջանավարտները, որոնք նույնպես նախընտրում են ավանդական կորպորատիվ կառավարման պաշտոնները։ Օրինակ ICQ-ն համարվում է աշխարհում ամենահայտնի ծրագրային արտադրանքներից մեկը, որը մշակվել է չորս երիտասարդ ձեռնարկատերերի կողմից։ IBM-ն ունի իր IBM Content Discovery Engineering թիմը Երուսաղեմում, որը համարվում է IBM գիտահետազոտական լաբորատորիաների խմբի մի մասը Իսրայելում[2]։
Իսրայելում գործող բազմազգ տեխնոլոգիական ընկերություններ խմբագրել
2010 թվականի դրությամբ Իսրայելում գործող բազմազգ հետազոտական և զարգացման կենտրոններում աշխատել է ավելի քան 35000 աշխատակից։ Վերջին տարիներին Արևելյան Ասիայի բազմազգ ընկերություններն ու ներդրողները, հատկապես Չինաստանից, ակտիվորեն ներդրումներ են կատարել և գրասենյակներ բացել Իսրայելում, այդ թվում չինական տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են՝ Alibaba, Baidu, Tencent և Kuang-Chi[3]: Շուրջ 60 օտարերկրյա գիտահետազոտական կենտրոններ զբաղվում են բազմաբնույթ գործունեությամբ, ներառյալ կենսատեխնոլոգիան, քիմիական նյութեր, արդյունաբերական մեքենաներ, կապի սարքավորումներ, գիտական գործիքներ, բժշկական սարքավորումներ, ֆլեշ հիշողության պահեստամասեր, համակարգչային տեխնիկայի բաղադրիչներ, ծրագրեր, կիսահաղորդիչներ և ինտերնետ։
Ընկերություն | Իսրայելում հիմնադրման տարի | Իսրայելում աշխատակիցների թիվը | Մեծ ձեռքբերումներ Իսրայելում |
---|---|---|---|
IBM | 1949 | 2,000 | Ubique[4], I-Logix[5], XIV[6], Guardium[7], Diligent Technologies[8], Storwize[9], Worklight[10], Trusteer[11], EZSource[12] Cloudigo[13] |
Motorola | 1964 | 1,500 | Terayon, Bitband[14] |
Intel | 1974 | 9,200 | DSPC[15] Envara[16], Comsys[17], InVision Biometrics[18], Telmap[19] Mobileye |
Microsoft | 1989 | 750 | Maximal[20], Peach Networks[21], Whale Communications[22], Gteko[23], YaData[24], 3DV Systems[25] Secure Islands[26] |
Applied Materials | 1991 | 1,200 | Orbot Instruments, Opal Technologies[27], Oramir Semiconductor[28] |
Qualcomm | 1993[29] | 450 | EPOS (ultrasound positioning), DesignArt Networks (femtocell), iSkoot, Wilocity (WiGig), CSR/Zoran Israel imaging unit; also invested in multiple Israeli startups via Qualcomm Ventures |
Cisco Systems | 1997 | 1,500 | CLASS Data Systems, HyNEX, Seagull Semiconductor, PentaCom, P-Cube, Riverhead Networks]][30], Intucell[31], Sheer Networks[32], NDS Group[33] |
Hewlett-Packard | 1998 | 6,000 | Indigo Digital Press, Scitex Vision, Nur Macroprints, Mercury Interactive, Shunra[34] |
SAP AG | 1998 | 800 | OFEK-Tech, TopTier Software, TopManage, A2i[35], Gigya[36] |
Alcatel Lucent | 1998 | 250 | LANNET, Chromatis Networks, Mobilitec[37] |
GE Healthcare | 1998 | 400 | Nuclear and MR businesses of Elscint[38], Diasonics Vingmed[39] |
BMC Software | 1999 | 450 | New Dimension Software[40], Identify Software[41] |
CA Technologies | 1999 | 300 | Security-7, Abirnet, XOSoft, Oblicore, Nolio |
Philips Electronics | 1999 | 700 | Elscint, Veon, CDP Medical[42] |
Broadcom | 2000 | 500 | VisionTech, M-Stream, Siliquent Technologies, Dune Networks, Percello, Provigent, SC Square[43] |
Marvell Technology Group | 2000 | 1,600 | Galileo Technology[44] |
Siemens | 2000 | 900 | eship-4u, Tecnomatix Technologies, Solel Solar Systems |
EMC Corporation | 2004 | 1,000 | Kashya, nLayers, proActivity, Illuminator, ZettaPoint, Cyota[45], XtremIO[46] |
eBay | 2005 | 400 | Shopping.com, Fraud Sciences, The Gift Project[47], SalesPredict[48], Corrigon Ltd.[49] |
SanDisk | 2006 | 650 | M-Systems[50] |
2006 | 600 | LabPixies, Quiksee, modu (patents only)[51], Waze[52] SlickLogin[53] | |
Red Hat | 2008 | 200 | Qumranet[54] |
VMware | 2008 | 200 | B-Hive networks[55], nlayers[56], Digital Fuel[57], Wanova[58] |
Micron Technology | 2010 | 1,300 | Acquired[Numonyx, a joint venture by Intel Corporation and STMicroelectronics[59] |
Klarna | 2011 | 40 | Analyzd[60] |
Apple Inc. | 2012 | 450 | Anobit[61], PrimeSense[62] LinX Computational Imaging Ltd[63] |
Covidien | 2012 | 1,200 | Oridion Systems[64], superDimension, PolyTouch[65] |
2013 | 110[66] | Onavo[67], Pebbles Interfaces[68] | |
Amazon | 2014[69] | 150 | Annapurna Labs[70][71] |
Kuang-Chi | 2016[72] | 120 | Agent Vi[73], Beyond Verbal[74], eyeSight Technologies[75] |
Alibaba | 2017[76] | 100[77] | Infinity, Twiggle[76] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Catherine de Fontenay and Erran Carmel, Israel’s Silicon Wadi: The forces behind cluster formation Արխիվացված 2012-09-14 Wayback Machine, June 2002
- ↑ 2,0 2,1 Chutzpah of Israeli Startups
- ↑ Biedermann, Ferry (2017 թ․ հուլիսի 18). «China is increasingly becoming key for Israel's high-tech industry». CNBC.
- ↑ «Lotus Development Corp. to Bring Real-Time Dimension to Messaging and Groupware». 1998 թ․ մայիսի 19.
- ↑ «IBM Completes Acquisition of Telelogic AB». IBM Press room. IBM. 2008 թ․ ապրիլի 3. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «IBM acquires Israel-based XIV for undisclosed sum». Reuters. 2008 թ․ հունվարի 2. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.
- ↑ «IBM to buy Israeli start-up company for $225 million». Haaretz. 2009 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «IBM Acquires Storage Company Diligent Technologies» (Press release). IBM. 2008 թ․ ապրիլի 18. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «IBM to Acquire Storwize for Data Compression Capabilities» (Press release). IBM. 2010 թ․ հուլիսի 29. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «IBM Advances Mobile Capabilities with Acquisition of Worklight» (Press release). IBM. 2012 թ․ հունվարի 31. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Ingrid Lunden. «IBM Buys Israel/US Cybersecurity Specialist Trusteer For $800M-$1B». TechCrunch. AOL.
- ↑ «IBM Acquires Israeli App Discovery Company EZSource». Jewish Business News. 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Schindler, Max (2017 թ․ սեպտեմբերի 25). «Computing giant IBM buys up Israeli start-up Cloudigo». The Jerusalem Post.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Grimland, Guy (2009 թ․ նոյեմբերի 12). «Motorola in first Israeli acquisition: Bitband». Haaretz.
- ↑ Grimland, Guy (2006 թ․ հունիսի 27). «Seven years after buying DSPC, Intel's selling it for half the price». Haaretz.
- ↑ «Intel buys Envara for $40m». Globes. 2004 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Belic, Dusan (2010 թ․ հուլիսի 6). «Intel acquires Israel-based Comsys Mobile Communication and Signal Processing». InfoMobile. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Shelah, Shmulik (2011 թ․ հոկտեմբերի 30). «Intel in talks to buy Israel's InVision Biometrics». Globes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Reuters (2011 թ․ հոկտեմբերի 2). «Intel Reaches Deal to Acquire Telmap». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Microsoft Corp acquires Maximal Intelligence». Thomson Financial. 2001 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Microsoft To Acquire Peach Networks». Microsoft. 2000 թ․ փետրվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Microsoft Corp acquires Whale Communications Ltd». Thomson Financial. 2006 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Microsoft Corp acquires Gteko Ltd». Thomson Financial. 2006 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Microsoft Corp acquires YaData Ltd». Thomson Financial. 2008 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Wingfield, Nick (2009 թ․ մայիսի 13). «Microsoft Swings at Wii With Videocam». Wall Street Journal.
- ↑ «Microsoft to acquire data protection firm Secure Islands. The deal will be used to bolster Microsoft's Azure Rights Management Service». PC World. 2015 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Applied Materials Buys Orbot Instruments, Opal for $285 Mln; Opal chairman Meny Erad: "This is a great day for Israeli high-tech."». Globes. 1996 թ․ նոյեմբերի 26.
- ↑ «SEC Info - Applied Materials Inc/DE - '10-Q' for 7/29/01». secinfo.com.
- ↑ Qualcomm Israel company profile, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին, Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին
- ↑ Ben-yehuda, Eynav, «Cisco Israel hiring 70 software engineers for the newly acquired Riverhead Networks», The Marker - 24.06.2004, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին
- ↑ Cisco announces intent to acquire Intucell, Jan 2013
- ↑ «Cisco Systems to Acquire Sheer Networks». Cisco Systems. 2005 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «CISCO acquires NDS». Cisco Systems. 2012 թ․ մարտի 15. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
- ↑ «HP to Acquire Network Virtualization Business & Technology of Shunra». HP next. 2014 թ․ մարտի 4.
- ↑ SAP - Dedicated Partner to Israel Արխիվացված 24 Սեպտեմբեր 2015 Wayback Machine, Invest in Israel
- ↑ «Software Giant SAP Buys Israeli Startup Gigya for $350 Million». The Algemeiner. 2017 թ․ սեպտեմբերի 25.
- ↑ Lucent Technologies Completes Acquisition of Mobilitec, a Leading Provider of Content Delivery and Management Software Արխիվացված 11 Սեպտեմբեր 2012 Wayback Machine
- ↑ Elbit sells off Elscint businesses through deals with Picker and GE Արխիվացված 11 Մարտ 2012 Wayback Machine Diagnostic Imaging 16 September 1998
- ↑ «GE Medical acquires Diasonics Vingmed». BizJournal. 1998 թ․ ապրիլի 9.
- ↑ Staff writer (1999 թ․ մարտի 9). «COMPANY NEWS; BMC SOFTWARE TO ACQUIRE NEW DIMENSION». The New York Times.
- ↑ Jean-Pierre Garbani; Simon Yates; Thomas Powell (2006 թ․ մարտի 27). «BMC Software Acquires Identify Software To Reinforce Transaction Management». Forrester (market research). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «ehi LIVE». www.ehi.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «About Us». broadcom.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Marvell to acquire LAN-chip supplier Galileo for $2.7 billion in stock». eetimes. 2000 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
- ↑ EMC CEO: We'll make more acquisitions in Israel - Globes, 7 December 2011
- ↑ EMC Acquires XtremIO, May 2012
- ↑ Goldenberg, Roy (2011 թ․ սեպտեմբերի 8). «eBay buys Israeli start up The Gifts Project: The price is estimated to be in the tens of millions of dollars». Globes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «eBay acquires Israeli co SalesPredict». Globes. 2016 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «eBay acquires Israeli visual search co Corrigon». Globe English. 2016 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «SanDisk Completes Acquisition of Msystems» (Press release). SanDisk. 2006 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Google acquires Modu». cnet. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Google Bought Waze For $1.1B, Giving A Social Data Boost To Its Mapping Business
- ↑ «Google acquires Sound Based Password Developing Firm SlickLogin». IANS. news.biharprabha.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «The Evolution of Virtualization: Qumranet joins Red Hat» (Press release). 2008 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ VMware to Acquire B-hive Networks to Further Enhance Virtualization Platform with Application Performance Management Արխիվացված 7 Հունիս 2013 Wayback Machine, VMware News Releases, 28 May 2008
- ↑ VMware to Acquire Several Management Products from EMC Ionix Արխիվացված 2013-06-03 Wayback Machine, Ben Verghese, VMware Blogs - 25 February 2010
- ↑ VMware To Acquire Digital Fuel, IT Financial and Business Management SaaS Company, VMware News Releases, 13 June 2011
- ↑ VMware To Acquire Wanova, Intelligent Desktop Solutions Provider Արխիվացված 25 Մայիս 2012 Wayback Machine, VMware News Releases, 22 May 2012
- ↑ «Micron Technology buys Numonyx Numonyx has 1,200 employees at its Israeli fab, where no layoffs are expected». Globes. 2010 թ․ փետրվարի 10.
- ↑ «Klarna acquires Analyzd to tie social to finance and payments». TechCrunch. AOL. 2011 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Apple Said to Acquire Israel's Anobit for About $390 Million». Bloomberg. 2012 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Apple Agrees to $350 Million Deal for Israel’s PrimeSense, Bloomberg
- ↑ Orr Hirschauge (2015 թ․ ապրիլի 14). «Apple Buys Israeli Camera-Technology Company LinX». Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Covidien to Buy Jerusalem-Based Oridion for $346 Million, David Wainer, Bloomberg - 5 April 2012
- ↑ Covidien shopping spree could continue The medical device company has announced three acquisitions in Israel this year Արխիվացված 6 Մայիս 2012 Wayback Machine, Gali Weinreb, Globes 12 May 2012
- ↑ NIV ELIS (2015 թ․ մարտի 22). «Facebook Israel to hire 40 new employees». Jerusalem Post. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Lunden, Ingrid (2013 թ․ հոկտեմբերի 13). «Facebook Buys Mobile Data Analytics Company Onavo, Reportedly For Up To $200M… And (Finally?) Gets Its Office In Israel». TechCrunch.
- ↑ «Facebook-owned company to buy Israeli hand-tracking start-up». Times of Israel. 2015 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Zack Whittaker. «Amazon opens Israel office to support startup efforts». ZDnet. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Confirmed Amazon Is Buying Aannapurna Labs». Gigaom. 2015 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Orr Hirschauge (2015 թ․ հունվարի 22). «Amazon to Acquire Israel's Annapurna Labs - WSJ:». Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Mitzner, Dennis (2016 թ․ մայիսի 9). «Chinese tech giant Kuang-Chi harnesses Israeli tech to build smart cities in China». TechCrunch.
- ↑ Solomon, Shoshana (2016 թ․ սեպտեմբերի 15). «Israel video analytics firm gets Kuang-Chi investment». Times of Israel.
- ↑ «Tel Aviv voice analytics firm secures $3m investment led by Kuang-Chi Group». Deal Street Asia. 2016 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Gesture tech firm eyeSight nabs $20 million Chinese investment». Times of Israel. 2016 թ․ մայիսի 5.
- ↑ 76,0 76,1 «Alibaba to open Israel R&D center». Globes Israel. 2017 թ․ հոկտեմբերի 11.
- ↑ Coates, Stephen (2017 թ․ հոկտեմբերի 10). «Alibaba launches $15 billion overseas R&D drive». Reuters.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսրայելյան Սիլիկոնային հովիտ կատեգորիայում։ |