Իստլենդ շրջան (անգլ.՝ Eastland County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 18 186 մարդ[1]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 18 583 մարդ։ Շրջկենտրոնն է Իստլենդ (անգլ.՝ Eastland) բնակավայրը[2]։

Իստլենդ շրջան
Eastland County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԻստլենդ
Բնակչություն (2010)18.583
Խտություն8
Տարածք2.398
Հիմնադրված է1858 թ. թ.
Սահմանակցում էՔալահան շրջան, Էրաթ շրջան, Ստիֆենս շրջան, Փալո Փինտո շրջան, Քոմանչի շրջան, Բրաուն շրջան և Շեքելֆորդ շրջան
Ժամային գոտիCDT?
co.eastland.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1858 թվականին և ավելի ուշ վերակազմավորվել 1873 թվականին[3]։ Իր անվանումը ստացել է Տեխասի հեղափոխության զինվոր Ուիլյամ Մոսբի Իստլենդի պատվին։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Իստլենդ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 932 կմ², որից 926 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 6 կմ²-ն կամ 0,63 %-ը՝ ջրային տարածքները[4]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 18 297 մարդ։ Առկա էր 7321 տնային տնտեսություն և 5036 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 8 մարդ/կմ²։ Հաշվվում էր 9547 բնակելի շինություն՝ 4 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 91,03 %, աֆրոամերիկացիներ - 2,18 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) - 0,48 %, ասիացիներ - 0,21 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,02 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 4,83 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ - 1,25 %։ Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 10,80 %-ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 23,20 % - մինչև 18 տարեկան, 9,80 % - 18-24 տարեկան, 22,30 % - 25-44 տարեկան, 23,90 % - 45-64 տարեկան և 20,90 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 41 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,10 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 90,60 տղամարդ։

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 18 583 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 8 մարդ/կմ²։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
23 942 19 526 18 092 19 480 18 488 18 297 18 583

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «Texas: Individual County Chronologies». Texas Atlas of Historical County Boundaries. The Newberry Library. 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  4. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  5. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.