Իսպանիայի հրապարակ (Բարսելոնա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)

Իսպանիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de España (Barcelona)), Բարսելոնայի ամենակարևոր հրապարակներից մեկն է, կառուցվել է 1929 թվականին Համաշխարհային ցուցահանդեսի կապակցությամբ։ Վերջինս տեղի է ունեցել Մոնտժուիկ բլրի ստորոտում՝ Սանկտ-Մոնտժուիկ շրջանում։

Հրապարակ
Իսպանիայի հրապարակ (Բարսելոնա)
Plaça d'Espanya, Barcelona
ԵրկիրԻսպանիա
Նախագծի հեղինակՋոսեպ Մարիա Ջուջոլ
Շինարարության սկիզբ1929 թվական
Քարտեզ
Քարտեզ

Առանձնահատկություններ խմբագրել

 
 

Իսպանիայի հրապարակը քաղաքի ամենամեծ հրապարակներից մեկն է, և այստեղ են հատվում մի քանի լայն փողոցներ, ինչպիսիք են՝ Գրան Վիա փողոցը և Avinguda del Paral·lel պողոտան, Carrer de Tarragona-ն և Carrer de la Creu Coberta փողոցները։ Հրապարակից Avinguda de la Reina Maria Cristina պողոտայով կարելի է գնալ Բարսելոնայի Ազգային պալատ (Palau Nacional)։ Վերջինում է գտնվում Կատալոնիայի լավագույն թանգարաններից մեկը՝ Կատալոնական արվեստի ազգային թանգարանը։ Իսպանիայի հրապարակը ձևավորվել է Ջոսեպ Ամարգոսի կողմից։ Հրապարակի կենտրոնի շատրվանը նախագծվել է Ջոսեպ Մարիա Ջուջոլի կողմից, մինչդեռ հրապարակի արձանները ձևավորվել են Միգել Բլեյի կողմից։ Շինությունները կառուցվել են Նիկոլաու Մարիա Ռուբիո ի Տուդուրիի կողմից։

  • Վենետիկյան աշտարակները տեղեկայված են Ռեյնա Մարիա Կրիստինա՝ Avinguda de la Reina Maria Cristina, պողոտայի երկու կողմերում։ Աշտարակներն ունեն 47 մետր բարձրություն, կառուցված են կարմիր աղյուսից, իսկ վերևում արհեստական քարից պատրաստված դիտակետ-տաղավար են։ Նրանց ծայրերը բոլորում են պղնձե բրգաձև տանիքները։ Աշտարակների նախատիպը Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի զանգակատունն է[1]։
  • Fira de Barcelona՝ Բարսելոնայի առևտրի կենտրոն
  • Խոան Միրոյի զբոսայգի, որը կրում է կատալոնացի նկարիչ Խոան Միրոյի անունը։ Վերջինիս «Կինն ու թռչունը» 22 մետր բարձրությամբ արձանը կարելի է տեսնել հրապարակի անկյուններից մեկում։
  • Arenas de Barcelona՝ ցլամարտի արենան կառուցվել է 1900 թվականին նեոմավրիտանական ոճով, որը հետագայում վերափոխվել է առևտրի կենտրոնի։

Պատմություն խմբագրել

Հրապարակը կառուցվել է մի վայրում, որը նախկինում օգտագործվել է հասարակական կախաղանների համար։ 1715 թվականին կառուցվեց Սյուդադելա ամրոցը, և կախաղանները տեղափոխվեցին այնտեղ։ Հրապարակը նախագծվել է 1915 թվականին և կառուցվել է 1929 թվականին, որպեսզի այն պատրաստ լիներ 1929 թվականի «Համաշխարհային Ցուցահանդեսի» համար։ Այնուհետև հրապարակը օգտագործվել է որպես հասարակական վայր։

Տրանսպորտ խմբագրել

Բարսելոնայի Իսպանիայի հրապարակը հասանել է Բարսելոնայի մետրոպոլիտենի Plaça d'Espanya կամ Էսպանյա կայարանից։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cercador Patrimoni Arquitèctonic: Torres d'Accés al Recinte de l'Exposició de 1929» (Catalan). Barcelona city council. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի հրապարակ (Բարսելոնա)» հոդվածին։