Իսպանա-թուրքական հարաբերություններ

Իսպանա-թուրքական հարաբերություններ, երկկողմանի դիվանագիտական հարաբերություններն են՝ Իսպանիայի ու Թուրքիայի միջև։

Իսպանա-թուրքական հարաբերություններ
Իսպանիա և Թուրքիա

Իսպանիա

Թուրքիա

Պատմություն խմբագրել

16-րդ դարում Իսպանիան և Օսմանյան կայսրությունը պայքարում էին միմյանց միջև, որպեսզի գերակայություն հաստատեն Միջերկրական ծովում[1][2]։ 1571 թվականին Լեպանտոյի ծովամարտում իսպանական նավատորմը (դաշինք կազմելով Վենետիկյան հանրապետության և Պապական մարզի հետ) հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։ Հյուսիսային Աֆրիկայում իսպանացիները կռվում էին օսմանների դաշնակիցներ՝ Բերբերյան ծովահենների դեմ։ Փրկվելով կրոնական հետապնդումներից կոնվերսորները և սեֆիդները փախնում էին Օսմանյան կայսրություն այն բանից հետո, երբ Իսպանիայում տեղի ունեցավ մորսիկների անհաջող ապստամբությունը։ Արծաթը, որն բերվում էր Լատինական Ամերիկայից առաջացրեց ինֆլյացիա Իսպանիայում, որն այնուհետև տարածվեց Եվրոպայի այլ մասերում, նույնիսկ Օսմանյան կայսրությունում։ 1782 թվականին Իսպանիան և Օսմանյան կայսրությունը կնքեցին Խաղաղության, բարեկամության և առևտրի համաձայնագիր[3][4]։

Քաղաքական հարաբերություններ խմբագրել

 
Պաշտոնական ավանդական լուսանկարը իսպանա-թուրքական բարձր մակարդակի հանդիպումից հետո Մադրիդում, 2012 թվականի նոյեմբերի 27

Թուրքիան և Իսպանիան հանդիսանում են՝ Եվրոպայի Խորհրդի, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միջերկրածովյան միության անդամներ։

Երկկողմանի հարաբերություններում դիվանագիտական մակարդակում չկան որևիցե հակասություններ պետությունների միջև։ Իսպանիան աջակցում է Թուրքիայի հայտը, որպեսզի այն դառնա Եվրոպական Միության անդամ։ 1998 թվականի հունիսի 22-ին պետությունները միմյանց միջև կնքեցին համատեղ գործողությունների ծրագիր, որն որոշեց երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղղությունները։ 2004 թվականին նախաձեռնվեց Քաղաքակրթությունների միությունը վարչապետ Սապատերոյի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից[3]։

Առևտրային հարաբերություններ խմբագրել

2011 թվականին ապրանքաշրջանառությունը պետությունների միջև կազմել է՝ 5,99 մլրդ եվրո[5]։ 2015 թվականին Իսպանիայի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,5 մլրդ դոլար[6]։ Թուրքիայում գործում է ավելի քան 610 իսպանակ ընկերություններ։ Իսպանական ներդրումները թուրքական տնտեսության մեջ կազմում են մոտավորապես 10 մլրդ դոլար[7]։ 2008 թվականին Թուրքիա է այցելել ավելի քան 350 000 իսպանացի զբոսաշրջիկ[8]։

Մոտավորապես 75 թուրքական ընկերություն էլ գործում է Իսպանիայում։ Թուրքական ներդրումները իսպանական տնտեսության մեջ կազմում են 143 մլն դոլար 2002-2015 թվականների ընթացքում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ottoman-Spanish Economic Relations in the 16th century
  2. «Hüseyin Serdar Tabakoğlu The Re-Establishment Of Ottoman-Spanish Relations In 1782, Turkish Studies, Volume 2/3, Summer 2007» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Turkey´s Political Relations with Spain / Rep. of Turkey Ministry of Foreign Affairs». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Article by H.E. Ahmet Davutoğlu published in El Pais Newspaper (Spain) on 16.11.2009
  5. International Trade Centre
  6. «Turkey is not turning its back on the West». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. Spanish Investors Continue To Bolster Turkey's Foreign Investment Relations
  8. [«İspanyol turist istikrarlı (թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. İspanyol turist istikrarlı (թուրքերեն)]