Իսմայիլ Հաջըօղլու (թուրքերեն՝ İsmail Hacıoğlu, նոյեմբերի 30, 1985(1985-11-30), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասան ու մոդել, Ֆեներբահչե ակումբի նախկին ֆուտբոլիստ Մեհմեթ Հաջըօղլուի որդին։

Իսմայիլ Հաջըօղլու
Ծնվել էնոյեմբերի 30, 1985(1985-11-30) (38 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Իսմայիլ Հաջըօղլուն ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 30-ին Ստամբուլում։ Նրա նախնիները ներկայիս Թուրքիայի տարածք են գաղթել Բուլղարիայից։ Դեռևս հինգերորդ դասարանից սկսել է խաղաղ թատերական ներկայացումներում։ Թատերական արվեստի դասեր է ստացել Մյուջդաթ Գեզեն արվեստի կենտրոնում։ Շուրջ երկու թատերաշրջան հանդես է եկել այնտեղ։ Նա խաղացել է նաև Այդողան Թամեր և Էրդալ Դումանի մասնավոր թատրոնում, իսկ այնուհետ՝ Ստամբուլի երիտասարդական թատրոնում։ Մյուջդաթ Գեզեն արվեստի կենտրոնում սովորելու ժամանակ, սկսել է զբաղվել գովազդների կրկնօրինակմամբ։ «Ստամբուլի հեքիաթը» հեռուստասերիալում նկարահանվելու ժամանակ ընդունվել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի պետական կոնսերվատորիան, սակայն ավելի ուշ դուրս է մնացել համալսարանից[2]։

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականին Իսմայիլ Հաջըօղլուն ամուսնացել է դերասանուհի Վիլդան Աթասևերի հետ[3]։ Զույգը բաժանվել է 2015 թվականի հունվարի 21-ին[4]։

2016 թվականի փետրվարի 5-ին Հաջըօղլուն ամուսնացել է Դույգու Քայա Քումարքիի հետ[5]։ Նրանք ունեն Եմին անունով դուստր։ Քումարքին ու Իսմայիլ Հաջըօղլուն բաժանվել են 2020 թվականի հուլիսին[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր
2022 Հատում. լավ է, որ դու կաս Էրեն Ֆերհաթ Գեդիք
2019 Անգիտակից սեր Յուսուֆ
2019 Թուրքական Հերկուլես. Նայիմ Սուլեյմանօղլու Մեհմեթ
2017 Այլա Սուլեյման Դիլբիրլիղի
2010 Սինյորա Էնրիկա Էքին
Շնագայլ Աքըն
2009 Կառավարիչը Սարփ Ուչար
2007 Սիրո և պատվիր համար Մուրաթ
2006 Քննություն Մերթ
2005 Ստամբուլի հեքիաթը Ֆիքո
2002 Հանդիպում Օսման
2001 Ինձ հաջողություն մաղթիր (ֆիլմ) Չաղլար

Հեռուստասերիալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gsgazete.com. «İsmail Hacıoğlu kimdir, hangi dizlerde oynamıştır?». www.gsgazete.com (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Archived copy». www.biyografi.net.tr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «GİZLİCE EVLENDİLER». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Vildan Atasever-İsmail Hacıoğlu çifti boşandı». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  5. «İsmail Hacıoğlu ile Duygu Kaya Kumarki evlendi - Magazin Haberleri». web.archive.org. 2019 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  6. «İsmail Hacıoğlu ile Duygu Kumarki'nin 4 yıllık evliliği 10 dakikada bitti». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել