Իսկ հետո մենք պարեցինք (անգլ.՝ And Then We Danced), 2019 թվականին նկարահանված շվեդ-վրացական դրամա ֆիլմ, որի ռեժիսորը Լևան Ակինն է։ Այն ցուցադրվել է Կաննի 2019 թվականի կինոփառատոնի Ռեժիսորների երկշաբաթյակի ընթացքում[5][6]։ Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն այն Շվեդիայի կողմից ներկայացվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի համար, սակայն չի առաջադրվել[7][8]։ Ֆիլմի նկարահանումները Վրաստանում դիմադրության են հանդիպել` ֆիլմում ներկայացվող նույնասեռական զույգի պատմության պատճառով[9]։

Իսկ հետո մենք պարեցինք
վրաց.՝ და ჩვენ ვიცეკვეთ
Երկիր Շվեդիա
 Վրաստան
Ժանրդրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմավրացական ժողովրդական պար[1], տղամարդ նույնասեռական[1], ինքնաբացահայտում[1], էմանսիպացիա[2], սիրահարություն[2], փառասիրություն[1], պահպանողականություն[3], առնականություն[3] և Վրաստանի մշակույթ[3]
Թվականսեպտեմբերի 13, 2019, նոյեմբերի 15, 2019, հուլիսի 23, 2020 և մարտի 13, 2020
Լեզուվրացերեն
ՌեժիսորԼևան Ակին
ՊրոդյուսերՄատիլդա Դեդիե[4] և Քեթի Դանելիա[4]
Սցենարի հեղինակԼևան Ակին
ԴերակատարներԼևան Գելբախիանի և Բաչի Վալիշվիլի
ՕպերատորԼիզաբի Ֆրիդել
ՄոնտաժԼևան Ակին
Պատմվածքի վայրԹբիլիսի
Տևողություն105 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Մերաբն (Լևան Գելբախիանի) իր ընկերուհու` Մարիի (Անա Ջավախիշվիլի) հետ դասընթաց է անցնում Վրաստանի ազգային անսամբլում։ Սակայն երբ գալիս է Իրակլին (Բախի Վալիշվիլի), նա դառնում է Մերաբի հակառակորդն ու մեծագույն կիրքը։

Դերսանական կազմ խմբագրել

  • Լևան Գելբախիանի` Մերաբ
  • Անա Ջավախիշվիլի` Մարի
  • Անանո Մախարաձե
  • Բախօ Վալիշվիլի` Իրակլի
  • Գիորգի Ծերեթելի` Դավիթ
  • Նինուծա Գաբիսոնիա
  • Թամար Բուխնիկաշվիլի` Տեոնա

Քննադատական արձագանք խմբագրել

Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ըստ 14 արձագանքների ունի 93% վարկանիշ[10]։ Ֆիլմը 2019 թվականի հուլիսին Օդեսայի միջազգային կինոփառատոնին արժանել է հանդիսատեսի Գրան պրի, ինչպես նաև` միջազգային ժյուրիի Լավագույն դերասան և Լավագույն ֆիլմ անվանակարգերի մրցանակների[11]։ 2019 թվականի օգոստոսին Լևան Գելբախիանին Սարաևոյի 25-րդ կինոփառատոնին արժանացել է Սարաևոյի սիրտ մրցանակին[12]:2019 թվականի հոկտեմբերին ֆիլմը Իրիս մրցանակ փառատոնին հաղթել է Լավագւյն գեղարվեստական ֆիլմ նավանակարգում[13]։

Ցուցադրություններ և ցույցեր խմբագրել

Պահպանողական և պրոռուսական[14] խմբեր սպառնացել են չեղարկել ֆիլմի ցուցադրությունները Թբիլիսիում և Բաթումում[15]" Երեխաների պաշտպանության հանրային շարժման ղեկավար Լևան Փալավանդիշվիլին, բիզնեսմեն Լևան Վասաձեն, Վրաստանում ռուսական Եվգենի Պրիմակով հիմնադրամի ղեկավար Դմիտրի Լորտկիփանիձեն և «Վրացական երթ» ազգայնական շարժման ղեկավար Սանդրո Բրեգաձեն հայտարարել են, որ իրենք կգնան կինոթատրոններ և թույլ չեն տա ցուցադրել մի ֆիլմ, «որը դեմ է վրացական ու քրիստոնեական ավանդույթներին ու արժեքներին և հանրայնացնում է դժոխքի մեղքը»[16]։

Ֆիլմի ռեժիոսր Լևան Ակինը պատասխանել է սպառնալիքներին` ասելով. «Աբսուրդ է, որ այն մարդիկ, որ տոմս են գնել, պետք է քաջ լինեն և վտանգեն իրենց` վիրավորվելու կամ անգամ վնասվելու գնով գնալ և ֆիլմ դիտել։ Ես այս ֆիլմը սիրով ու կարեկցանքով եմ ստեղծել»։ Վրաց ուղղափառ եկեղեցին չի ողջունել ֆիլմի պրեմիերան, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ «եկեղեցին հեռու է ցանկացած տիպի բռնությունից»[16]։ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոստիկանական զորքեր է մոբիլիզացրել Ամիրանի կինոթատրոնի մոտ և դրա շրջակայքում, ինչպես նաև` հատուկ զորքեր է կուտակել մոտակա Ֆիլհարմոնիկ դահլիճի մոտ։ Ոստիկանները շրջափակել են Ամիրանի կինոթատրոնի մուտքը[17]։ Նույն օրն ավելի ուշ Վրացական երթի մի քանի հարյուր մասնակիցներ փորձել են կոտրել ոստիկանական շրջափակումն ու մտնել կինոթատրոնի շենք, սակայն ոստիկանությունը կանգնեցրել է նրանց[18]։ Ցուցարարները դիմակով են եղել և օգտագործել են ճայթուցիկներ[19]։ Չնայած բոլոր փորձերին` բոլոր ցուցադրություններն անցել են ըստ նախատեսվածի[20]։

Ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու` մեղադրելով նրանց ոստիկանների օրինական պահանջը չկատարելու և խուլիգանության համար[21]։ Վրաստանի հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը, Դավիթ Բերձենիշվիլին, հարձակման է ենթարկվել ցուցարարների կողմից[22]։ Քաղաքացիական ակտիվիստ Անա Սուբելիանին ևս ցուցարարների հետ բախման արդյունքում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 და ჩვენ ვიცეკვეთ (վրաց.) — 2019.
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20200621034159/https://www.musicboxfilms.com/film/and-then-we-danced/
  3. 3,0 3,1 3,2 Bradshaw P. And Then We Danced review – freewheeling story of secret love // The Guardian.com — 2020. — ISSN 1756-3224; 1354-4322
  4. 4,0 4,1 https://web.archive.org/web/20200318123013/https://www.eufa.org/en/news/2016/20190924_Five_Films_Nominated.php
  5. Keslassy, Elsa (2019 թ․ ապրիլի 4). «Cannes: Deerskin With Jean Dujardin to Open Directors' Fortnight». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  6. Goodfellow, Melanie. «Cannes Directors' Fortnight unveils genre-heavy 2019 selection». ScreenDaily. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  7. Lindblad, Helena (2019 թ․ օգոստոսի 28). «Oscarsbidraget And then we danced ligger helt rätt i tiden». Dagens Nyheter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  8. Dalton, Ben (2019 թ․ օգոստոսի 28). «Sweden submits Cannes title 'And Then We Danced' for international feature Oscar». ScreenDaily. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «And Then We Danced: Georgian film that sparked protests». BBC News. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. «And Then We Danced». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. Petrasiuk, Oleg; Istomina, Toma. «10th Odesa International Film Festival celebrates cinematography, announces winners». Kyiv Post. Kyiv Post. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  12. «25th Sarajevo Film Festival Awards». Sarajevo Film Festival. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Twitter https://twitter.com/irisprize/status/1183359979555885058. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. In Georgia, a film screening turns into a victory against bigotry Արխիվացված 2020-10-08 Wayback Machine "Spearheading the disrupters was the group Georgian March, a shady group with alleged connections to Kremlin supported groups."
  15. Protesters clash with police officers at “Apollo” cinema in Batumi
  16. 16,0 16,1 Georgian police vow to ensure peace amid threats voiced before premiere of film on gay love
  17. Police mobilized at Amirani Cinema
  18. Riot police mobilized at Amirani Cinema
  19. Georgian March members trying to forcibly enter Amirani Cinema
  20. «And Then The Homophobes Protested…». Georgia Today. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  21. Police detain two protesters outside Amirani Cinema
  22. Republican Party leader physically assaulted at Amirani Cinema
  23. Civil activist injured outside Amirani Cinema

Արտաքին հղումներ խմբագրել