Իսլամը ժամանակակից Բուլղարիայի Հանրապետության տարածքում ծխականների թվաքանակով երկրորդն է։ XIV-ից մինչև XIX դարի կեսը իսլամը զբաղեցրել է առաջատար տեղը երկրի կյանքի և մշակույթի մեջ, չնայած նրան, որ սլավոնական բնակչության մեծ մասը շարունակել է դավանել ուղղափառությանը, նույնիսկ Օսմանյան կայսրության հզորության գագաթնակետին։ Այնուամենայնիվ, տեղի բուլղարների, հույների և գնչուների զգալի մասը տարբեր պատճառներով ընդունել է իսլամ և ժամանակի ընթացքում լեզվամշակութային առումով մտերմացել է եկվոր թյուրքական նորաբնակների հետ։ Մուսուլմանները երկար ժամանակ կազմել են Բուլղարիայի քաղաքների հիմնական բնակչությունը, քանի որ միայն քաղաքի պատերից ներս նրանք իսկականից իրնեց զգում էին պաշտպանված հայդուկների խռովություններից։

Մզկիթ Սոֆիայում
Բուլղարիայի շրջաններում մուսուլմանների տոկոսը (2011)

Բուլղարացում խմբագրել

XVIII դարի վերջից Բուլղարիայի գյուղական բնակչության աճի տեմպերի արագացումը աստիճանաբար փոխեց ժողովրդագրական հավասարակշռությունը քրիստոնյա բնակչության օգտին. քրիստոնյաները Բուլղարիայում գրեթե դարձել էին կրոնական փոքրամասնություն։ Ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո սկսվեց մուսուլմանների զանգվածային արտագաղթը։ Այդ պատճառով մուսուլմանների կոմպակտ բնակեցումը մնացել է երկրի միայն հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում՝ Թուրքիայի սահմանի մոտ։ Այդ ամենով, էթնիկ բուլղարացիների ծնելիության կտրուկ անկման պայմաններում, 20-րդ դարի 50-ական թվականներին երկրում նկատվել է մուսուլմանների թվաքանակի աճ։ Այնուամենայնիվ, 1989 թ. Բուլղարիայի, այսպես կոչված «վերածնունդ» գործընթացի քարոզարշավը կանխել է մի շարք իսլամադավանների՝ երկրից հեռանալը։ Սակայն մուսուլման մեծամասնությունը պահպանվում էր երկրի հարավ-արևելքում։ Երկրի մայրաքաղաքում՝ Սոֆիայում մուսուլմանները կազմում են փոքրամասնություն, սակայն այժմ գործում է 1567 թվականի կառուցած Բանյա Բաշի մզկիթը[1]։ Շրջանային քաղաքներում մզկիթների թիվը զգալի մեծ է։

Թվաքանակ և էթնիկական կազմ խմբագրել

2001 թվականի մարդահամարի տվյալներով երկրում ապրում էր 966 978 մուսուլման (կամ երկրի բնակչության 12,3 %): Բուլղարիան դարձել է առաջին ԵՄ անդամ-պետությունը ավտոխտոն իսլամադավան բնակչության զգալի քանակությամբ։ Մուսուլմանի ընդհանուր թիվը Գերմանիայում և Ֆրանսիայում ավելի շատ է, սակայն նրանց բաժինը ավելի ցածր է (5 - 10 %): Բացի դրանից մուսուլմանները Բուլղարիայում կոմպակտ բնակվում են Բուլղարիայի տարածքում ավելի քան վեց հարյուրամյակ։

Մուսուլմաններ, որոնք համասեռ չեն լեզվով և ազգությամբ

  • թուրքեր - 713 000;
  • բուղար-մուսուլմաններ - 131 000;
  • գնչու մուսուլմաններ - 103 000;
  • այլ - 20 000:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мечеть Баня-Баши: описание, история, фото, точный адрес». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.