Իռլանդիայի բոլորակ աշտարակներ

Իռլանդիայի բոլորակ աշտարակներ, քարե աշտարակներ, որոնք կառուցվել են վաղ միջնադարում` 9-12-րդ դարերում։ Առավելապես մեծ տարածում են ստացել Իռլանդիայում, երկու աշտարակ կա Շոտլանդիայում, ևս մեկը` Մեն կղզում։

Բոլորակ աշտարակ Գլենդալոխում

Կառուցման առանձնահատկություններ և նշանակություն խմբագրել

Հստակ հայտնի չէ, թե ինչի համար են նախատեսված եղել աշտարակները։ Համարվում է, որ նրանք կարող էին լինել յուրօրինակ զանգակատներ, որոնք մարդկանց աղոթքի էին կանչում։ Դրա օգտին է վկայում այն հանգամանքը, որ աշտարակները միշտ կառուցվել են եկեղեցիների մոտակայքում։ Կա նաև վարկած, որ դրանք ապաստարաններ են ծառայել թշնամու հարձակումների ժամանակ։

Աշտարակների բարձրությունը 18-30 մ է[1]։ Ամենաբարձր աշտարակը, որն ունի 34 մ բարձրություն, գտնվում է Գոլուեյ կոմսության Կիլմակդու բնակավայրում։ Բոլոր աշտարակների կառուցման եղանակն ու ներքին հարդարանքը գրեթե նույնն է։ Կլոր պատերի ներսում կառուցվում էր ևս մեկը, իսկ դրանց արանքը լցվում էր խճաքարով։ Աշտարակի մուտքերը սովորաբար գտնվել են հիմքի մակարդակից 2-3 մ հեռավորության վրա։ Հավանաբար դա արվել է պաշտպանական նկատառումներով, որպեսզի թշնամիները հեշտությամբ չներթափանցեն աշտարակ։ Աշտարակի ներքին հատվածը բաժանվել է մի քանի մակարդակների, որոնք միանում են փայտե աստիճաններով։

Որոշ աշտարակներ ավարտվում են կոնաձև տանիքներով։ Կա կարծիք, որ մնացած աշտարակները ևս կառուցվել են նույն կերպ, պարզապես տարիների ընթացքում տանիքները փլուզվել են։ Որոշ աշտարակներ միջնադարում ունեցել են ատամնավոր վերջավորություններ, ինչը բնորոշ է եղել ժամանակի ճարտարապետությանը։

Իռլանդիայի տարածքում հաշվում են մոտ 120 բոլորակ աշտարակ։ Նրանց մեծ մասը ժամանակի ընթացքում վերածվել է ավերակների, իսկ գրեթե անփոփոխ պահպանվել է մոտ 20 աշտարակ։

Իռլանդիայի որոշ աշտարակներ խմբագրել

 
Կաշել լեռան բոլորակ աշտարակը
  • Արդմորի աշտարակ, Ուոթերֆորդ կոմսություն
  • Դոնահմորի աշտարակ, Տիրոն կոմսուոթյուն
  • Գլենդալոխի աշտարակ, Ուիքլոու կոմսություն
  • Կասլդերմոտի աշտարակ, Քիլդեր կոմսություն
  • Քիլդերի աշտարակ, համանուն կոմսություն
  • Կիլկենի աշտարակ, համանուն կոմսություն
  • Կիլալայի աշտարակ, Մեյո կոմսություն
  • Կիլմակդուի աշտարակ, Գոլուեյ կոմսություն
  • Կլոնդալկինի աշտարակ, Դուբլինից 10 կմ հեռավորության վրա
  • Կաշել լեռան աշտարակ, Տիպերերի կոմսություն
  • Կլոնմակնոյզի վանքի աշտարակ, Օֆալի կոմսություն
  • Մելիքի աշտարակ, Մեյո կոմսություն
  • Ռատու վանքի կաշտարակ, Քերի կոմսություն
  • Ռոսկրիի աշտարակ, Տիպերերի կոմսություն
  • Տիմահոյի աշտարակ, Լեյիշ կոմսություն
  • Ֆերտի աշտարակ, Կիլկենի կոմսություն

Շոտլանդիայի աշտարակներ խմբագրել

  • Բրիչինի աշտարակ, Անգուսի շրջան
  • Էբերնետի աշտարակ, Պերտ և Կինրոսի շրջան

Մեն կղզու աշտարակ խմբագրել

  • Աշտարակը գտնվում է Սուրբ Պատրիկի կղզում` Պիլ քաղաքի հարևանությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alan Van Dine, Unconventional Builders, Doubleday Ferguson, 1977, p. 29, 34

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդիայի բոլորակ աշտարակներ» հոդվածին։