Իոն Դրուցե
Իոն Դրուցե (ռումիներեն՝ Ion Druţă, Ива́н Пантеле́евич Дру́ца, սեպտեմբերի 3, 1928[1], Հորոդիշտե, Soroca County, Ռումինիայի թագավորություն - սեպտեմբերի 28, 2023[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), մոլդովացի գրող, դրամատուրգ։
Իոն Դրուցե ռումիներեն՝ Ion Druță | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1928[1] |
Ծննդավայր | Հորոդիշտե, Soroca County, Ռումինիայի թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 28, 2023[2] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան[2] |
Գերեզման | Thanksgiving Candle |
Մասնագիտություն | դրամատուրգ, դրամատուրգ, բանաստեղծ, պատմաբան և գրող |
Լեզու | մոլդավերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Մոլդովա |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | Մոլդովայի գիտությունների ակադեմիա |
Կուսակցություն | Մոլդովայի ազգային ճակատ[3] և ԽՄԿԿ[4] |
Պարգևներ | |
Իոն Դրուցե Վիքիքաղվածքում | |
Ion Druță Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Իոն Դրուցեն ծնվել է 1928 թվականին Բեսարաբիայի հյուսիսում՝ Գորոդիշտե գյուղում։ Ավարտել է անտառտնեսության դպրոցը, աշխատել է որպես գյուղխորհրդի քարտուղար, 1947-1951 թվականներին ծառայել է բանակում։ 1945-1956 թվականներին եղել է կոմերիտմիության անդամ։ Հրատարակվել է 1950 թվականից։ 1957 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Գրել է մոլդավերեն, 1960 թվականից՝ նաև ռուսերեն։
Մոլդովիայում հրատարակվել են Դրուցեի պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնցից «Քո առաջին անունը մարդ է» լույս է տեսել նաև ռուսերեն։ Հեղինակել է «Կասա Մարե» դրաման, «Տափաստանային բալլադներ» վեպը, «Տխրության տերևներ» վիպակը (հրատարակվել է նաև հայերեն), որը սկզբում վերնագրել է «Գեորգեն, այրու որդին»։ Սա լիրիկական հուզիչ պատմություն է սիրո մասին։ 1958 թվականին Մոսկվայում հրատարակվել է այդ վիպակը, 1963 թվականին՝ վեպը[5]։
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- Մոլդովայի ԽՍՀ պետական մրցանակ (1967)
- Լենինի շքանշան (1988)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1960, 1984)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Հանրապետության շքանշան (1993)
- «Ժողովրդական գրող»
Ընտանիք խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://druta.asm.md/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Marele scriitor Ion Druță s-a stins din viață — 2023.
- ↑ https://mariusmioc.wordpress.com/2012/08/26/1989-chisinau-timpul-cere-insistent-decizii-care-ar-intoarce-irevocabil-pagina-cu-semnaturile-funeste-ale-lui-molotov-si-ribentrop/
- ↑ https://cersipamantromanesc.wordpress.com/2016/01/01/miscarea-de-renastere-nationala-din-moldova-sovietica-si-contrareactia-rusiei/
- ↑ Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
- ↑ Воспоминания Бориса Рунина(չաշխատող հղում)
- ↑ Писательская рота
- ↑ «Дни молдавской культуры в Израиле». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Իոն Դրուցեի ստեղծագործություններից Արխիվացված 2008-03-28 Wayback Machine
- Իոն Դրուցե
- Друцэ Ион, писатель, председатель общества Св. Апостола Павла Արխիվացված 2012-02-04 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոն Դրուցե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոն Դրուցե» հոդվածին։ |