Իոաննիս Կիրաստաս (հուն․՝ Ιωάννης Κυράστας, հոկտեմբերի 25, 1952(1952-10-25)[1], Աթենք, Հունաստան - ապրիլի 1, 2004(2004-04-01), Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ և մարզիչ։

Իոաննիս Կիրաստաս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1952(1952-10-25)[1]
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Մահվան ամսաթիվ ապրիլի 1, 2004(2004-04-01) (51 տարեկան)
Մահվան վայր Աթենք, Հունաստան
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվելով Պիրեյոսում՝ Կիրաստասը սկսել է իր ֆուտբոլային կարիերան Օլիմպիակոսում, որտեղ նա 1972 թվականի դեկտեմբերի 10-ին առաջին անգամ խաղացել է Կավալայի դեմ։ Օլիմպիակոսում խաղացել է 223 խաղ, որոնցից 16-ը՝ Եվրոպայի մրցումներում․ 5 անգամ հաղթել է Հունաստանի Սուպերլիգայում և 3 անգամ դարձել է Հունաստանի գավաթակիր[2]։

1981 թվականին Մայք Գալակոսի հետ տեղափոխվել է Պանաթինակիոս, որտեղ խաղաացել է 145 խաղ, դրանցից 14-ը՝ Եվրոպայի մրցումներում, և 2 անգամ հաղթել է Հունաստանի Սուպերլիգայում և 3 անգամ դարձել է Հունաստանի գավաթակիր։ 1986 թվականին Արիսի դեմ վերջին խաղն անցկացնելուց հետո հեռացել է ֆուտբոլից։

1974 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1985 թվականի մայիսի 19-ը Կիրաստասը Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 46 հանդիպում է անցկացրել[3]։ Նա նաև մասնակցել է 1980 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Մարզիչի կարիերա խմբագրել

Թոշակի անցնելուց հետո դարձել է մարզիչ։ 1987–1988 մրցաշրջանից սկսած մինչև 2001 թվականը նա մի շարք թիմերի մարզիչն էր, այդ թվում՝ Էինկոս Պիրեոս, Պանիլակոս (երկու անգամ), Պանիոնիոս, Իրակլիս և վերջապես Պանաթինակիոս թիմերը։ Երկրորդ անգամ Պանաթինակիոսի մարզիչ դառնալուց հետո թողել է մարզչի աշխատանքը։

Մահ խմբագրել

Կիրաստասը 2004 թվականի մարտի 5-ին Ֆուրնյեի գանգրենայով վարակվելուց հետո հիվանդացել է սեպսիսով։ Ասում են, որ Կիրաստասի վիճակը բարելավվում էր, բայց երեքշաբթի, մարտի 30-ին, նա վատացել է, որից հետո այլևս չի առողջացել։ Մահացել է հինգշաբթի օրը՝ 2004 թվականի ապրիլի 1-ին, 51 տարեկանում[2]։

Ֆուտբոլիստներն ու Պանաթինակիոսի աշխատակազմը 2004 թվականին Դուբլը նվիրել են նրա հիշատակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Kolokotsios, Lambros (2009 թ․ մայիսի 17). Αθλητικοί Φάκελοι (Κυράστας) [Sporting Capsules (Kyrastas)] (Greek). Evrytania News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Mamrud, Roberto (2012 թ․ փետրվարի 29). «Greece - Record International Players». RSSSF.

Արտաքին հղումներ խմբագրել