Իշխան (Սեբաստիայի գավառ)

Իշխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 10-12 կմ հարավ։

Գյուղ
Իշխան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԻշխանի, Իշխանիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ58000
Իշխան (Սեբաստիայի գավառ) (Աշխարհ)##
Իշխան (Սեբաստիայի գավառ) (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի մոտակայքում կան աղի լճակներ։ Գյուղի մոտ՝ լեռան վրա կար «Իշխան թագավոր» անունով մի նվիրական աղբյուր, որտեղ ամեն տարի մայիսի 7-ին ուխտի էին գալիս շրջակա բնակիչները։

Պատմություն խմբագրել

Բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 700 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Իշխանն ուներ 2 հայկական եկեղեցի, որոնցից մեկը կոչվում էր Ս. Նիկողոս։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր Բագրատունյան ուսումնարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 529

Աղբյուրներ խմբագրել