Իշակաթնուկազգիներ
Իշակաթնուկազգիներ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Euphorbiaceae
|
Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae), բույսերի ընտանիք է։ Իշակաթնուկազգիների մեծ մասը՝ ինչպես օրինակ Chrozophora tinctoria[1] խոտաբույսեր են, բայց որոշները՝ հատկապես արևադարձային գոտիներում հանդիպողները, թփեր են կամ ծառեր՝ ինչպես օրինակ Hevea brasiliensis[2]։ Որոշները՝ ինչպես օրինակ Euphorbia canariensis[3], սուկուլենտներ են և նման են կակտուսներին կոնվերգենտ էվոլյուցիայի հետևանքով[4]։
Իշակաթնուկազգիների ընտանիքը ծաղկավոր բույսերի ամենամեծ ընտանիքներից մեկն է, որի կազմի մեջ են մտնում 300 ավել ցեղ և 800 տեսակ[5]։
Իշակաթնուկազգիները տարածված են գրեթե բոլոր բնակլիմայական գոտիներում և ցուցաբերում են գրեթե բոլոր բույսերի աճի ձևերը։ Միայն Իշակաթնուկ (Euphorbia) ցեղի ներկայացուցիչները ներառում է միամյա բույսեր, բազմամյա բույսեր, ծառեր, սուկուլենտներ, C3, C4, և CAM տեսակներ[6]։
ՀՀ-ում հանդիպում են Իշակաթնուկազգիների ընտանիքին պատկանող 5 ցեղեր[7]՝ Andrachne, Chrozophora, Acalypha, Euphorbia, և Charnaesyce։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Chrozophora tinctoria».
- ↑ «Rubber Tree Hevea brasiliensis».
- ↑ «Euphorbia canariensis - Canary Island Spurge».
- ↑ «Convergent Evolution Adaptations of North American Cacti and African Euphorbias».
- ↑ «Why do Euphorbiaceae tick as medicinal plants? A review of Euphorbiaceae family and its medicinal features» (PDF).
- ↑ «Euphorbiaceae (spurge family)».
- ↑ Тахтаджян А.Л. (ред.) (1973). Флора Армении. Том 6. Ericaceae - Elaeaegnaceae. Ереван: Издательство Академии наук Армянской ССР. էջ 91.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշակաթնուկազգիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշակաթնուկազգիներ» հոդվածին։ |