Ինֆանտա Մարիա Պորտուգալացի
Մարիա Պորտուգալացի, ինֆանտա Մարիա (հունիսի 8, 1521, Լիսաբոն, Պորտուգալիա - հոկտեմբերի 10, 1577, Լիսաբոն, Պորտուգալիա), Վիզեուի դքսուհի։
Ինֆանտա Մարիա Պորտուգալացի պորտ.՝ Maria de Portugal | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1521 |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1577 (56 տարեկան) |
Մահվան վայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Գերեզման | Convento de Nossa Senhora da Luz |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծնողներ | հայր՝ Մանուել I, մայր՝ Էլեոնորա Հաբսբուրգ |
Maria of Portugal, Duchess of Viseu Վիքիպահեստում |
Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ի և նրա երրորդ կնոջ՝ Էլեոնորա Հաբսբուրգի դուստրը։
Կենսագրություն խմբագրել
Մարիան ծնվել է Լիսաբոնում։ Ինչպես և մայրը, ինֆանտան նույնպես հովանավորում էր արվեստագետներին։ Որոշ ժամանակ նա համարվել է իր զարմիկ Ֆիլիպ II Հաբսբուրգի հավանական հարսնացու։
1521 մահացավ նրա հայրը, իսկ 1530 թվականին մայրն ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ։ Այդ օրվանից Մարիան չտեսավ մորը։ 1557 թվականին Էլեոնորան վերադարձավ Իսպանիա, քսան տարվա բաժանումից հետո, երբ նրանք հանդիպեցին, սակայն Մարիան հրաժարվեց ապրել մոր հետ և երեք շաբաթ հետո վերադարձավ Պորտուգալիա։
1575 թվականին հովանավորել է Կարնիդեի եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Աշխատանքներն ավարտվեցին 1594 թվականին այն մինչ այժմ էլ պահպանված է և զարդարում է Պորտուգալիայի մայրաքաղաքը։
Մարիան, ով համալրում էր Եվրոպայի ցանկալի հարսնացուների շարքերը, մահացավ առանց ամուսնանալու և անժառանգ։ Թաղվել է այն տաճարում, որը վերականգնվել է նրա օգնությամբ։
Հիշատակ խմբագրել
Ինֆանտա Մարիայի դիմանկարը պատկերվել է պորտուգալական հիսուն էսկուդո թղթադրամի վրա։
Աղբյուրներ խմբագրել
- Paulo Pereira, Enciclopédia dos Lugares Mágicos de Portugal, volume IX
- Juan de Mariana: Historia general de España, vol. XIV
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինֆանտա Մարիա Պորտուգալացի» հոդվածին։ |