Ինքը և իր կատուն
Ինքը և իր կատուն (ճապ.՝ 彼女と彼女の猫), Մակոտո Շինկայյի հինգ րոպեանոց OVA-ն։ «Իր աշխատանքում Մակոտո Շինկայը փորձել է թրթռուն ջերմությունը, մոտավոր շոշափվող լինելիության միայնությունը, նուրբ զգացմունքները վերափոխել պատկերների և ձայնի»[2]։ Չորս սերիայից բաղկացած «Ամեն ինչ փոխվում է» խորագրով անիմե շարքը եթեր է հեռարձակվել 2016 թվականի մարտին, Ultra Super Anime Time-ի կազմում և OVA-յի ռիմեյքն է։ Հեռուստասերիալի մանգա-վերամշակման հեղինակը Ցուբասա Յամագուչին է։ Դրա մասին հայտարարվել է «Afternoon» ամսագրի էջերում, այն թողարկվել է 2016 թվականի փետրվարից մինչև մայիս։
Տեսակ | original video animation? |
---|---|
Ժանր | դրամա ժանրի անիմե կամ մանգա և դրամա |
Թեմա | կատու |
Ռեժիսոր | Մակոտո Շինկայ |
Սցենարիստ | Մակոտո Շինկայ |
Երաժշտություն | Տենմոն |
Երկիր | Ճապոնիա |
Լեզու | ճապոներեն |
Տևողություն | 5 րոպե |
Թվական | 1999 և հոկտեմբերի 1, 1999[1] |
kanoneko.com |
Ստեղծում խմբագրել
Մակոտո Շինկայն իր առաջին ֆիլմը ամբողջությամբ նկարել է տնային համակարգչով, Adobe Photoshop ծրագրով և ինքն էլ հնչյունավորել է կատվի դերը։ Նկարել է ձեռքով` օգտագործելով համակարգչային եռաչափ գրաֆիկա[2]։ Ֆիլմի երաժշտությունը գրել է նրա ընկեր Թեմոնը։ Գրեթե ամբողջ անիմեում կանացի արտահայտությունները փոխարինվում են գրություններով, հնչունավորում արված է ընդամենը երկու ակնարկի դեպքում։
Սյուժե խմբագրել
Գործողությունները տեղի են ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Անձրևոտ մի օրը Նա փողոցում գտնում է Տյոբի անունով մի կատվի և բերում տուն։ Տյոբին սիրահարվում է իր տիրուհուն` նրա բարության ու գեղեցկության պատճառով։ Ամռանը Տոբին ընկերուհի է գտնում` Միմին։ Սա պատմություն է կատվի և իր տիրուհու հարաբերությունների մասին` կենդանու տեսանկյունից։
Կերպարների ցանկ խմբագրել
Kanojo to Kanojo no Neko խմբագրել
Տյոբի
- Սեյյու։ Մակոտո Շինկայ
Միմի
- Սեյյու։ Միկո Սինոհարա
Նա
- Սեյյու։ Միկո Սինոհարա
Kanojo to Kanojo no Neko: Everything Flows խմբագրել
Աղջիկ
- Սեյյու։ Կանա Խանաձավա
Սև կատու
- Սեյյու։ Ասանումա Սինտարո
Թողարկում DVD ձևաչափով խմբագրել
Սկզբնապես ֆիլմը թողարկվում էր CD ձևաչափով, որն ընդգրկում էր սաունդթրեքը։ Այնուհետև CD ձևաչափից անցում է կատարվել DVD ձևաչափի` որպես հեղինակի առաջին ստեղծագործություն հաջորդած` «Հեռավոր աստղի ձայնը» ֆիլմից առաջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The Movie Database(բազմ․) — 2008.
- ↑ 2,0 2,1 «Они и её кот» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Ինքը և իր կատուն» անիմեն Anime News Network կայքի հանրագիտարանում
- «Ինքը և իր կատուն» անիմեն AniDB տվյալների բազայում
- She and Her Cat -Everything Flows- (TV)
- She and Her Cat: Everything Flows