Ինտերկոլումնիում (լատին․՝  intercolumnium), օրդերներներում Սյունաշարի կամ նախամուտքի հարևան սյուների միջև եղած հեռավորությունը։

Ինտերկոլումնիումի ստանդարտներ

Ինտերկոլումնիում ստանդարտները ըստ Վիտրուվիոսի խմբագրել

Վիտրուվիոսը նկարագրում է ինտերկոլումնիումների հետևյալ ստանդարտները.

  • Պիկնոստիլ (խիտ սյունաշար) — 1½ սյունի տրամագիծ
  • Սիստիլ (նեղ սյունաշար) — 2 սյունի տրամագիծ
  • Եվստիլ (միջին սյունաշար) — 2¼ սյունի տրամագիծ
  • Դիաստիլ (ընդարձակված սյունաշար) — 3 սյունի տրամագիծ
  • Արեոստիլ (լայն սյունաշար) — 4 և ավելի սյունի տրամագիծ, որտեղ քարե արխիտրավի փոխարեն պահանջում է փայտե արխիտրավ։

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտերկոլումնիում» հոդվածին։