Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր

«Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր», Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Գրության թվականը ստույգ հայտնի չէ։

«Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր»
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհավանաբար 1918 թվականի վերջ, կամ 1919 թվականի սկիզբ
ՎիքիդարանԻնչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր

Պատմություն խմբագրել

Թումանյանն այս քառյակը նվիրել է վրաց արձակագիր, դրամատուրգ և տեսաբան Գրիգոլ Ռոբակիձեին։ Հավանաբար քառյակը գրվել է ազգամիջյան ընդհարումների օրերին։ Թումանյանն ու Ռոբաքիձեն սգավոր էին․ 1918 թվականի վերջին ազգամիջյան բախումներ էին սկսվել Հայաստանի և Վրաստանի միջև[1]։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ստեղծագործության մեկ ինքնագիր, որի վերին լուսանցքում գրված է «Ռոբաքիձեին»։ Նույն արխիվում պահվում է նաև բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանի ձեռքով գրված մեկ օրինակ։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի երկրորդ հատորում տպագրվել է առաջին անգամ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.armin.am/images/menus/2892/Hrachik_Bayramyan.pdf ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ, Հրաչյա Բայրամյան
  2. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 537.