Ինչպե՞ս ձեզ հիմա կոչել
«Ինչպե՞ս ձեզ հիմա կոչել» (ռուս.՝ «Как вас теперь называть?»), 1965 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Չեբոտարյովը «Մոսֆիլմ» ստուդիայում[2]։
Ինչպե՞ս ձեզ հիմա կոչել ռուս.՝ Как вас теперь называть? | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պարտիզանների մասին ֆիլմ |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Չեբոտարյով |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Չեբոտարյով |
Դերակատարներ | Անատոլի Ազո |
Օպերատոր | Իգոր Սլաբնևիչ |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1965 թվականի հունիսի 1-ին։ Ֆիլմը դարձել է ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկը, 1966 թվականին էկրան բարձրանալուց հետո այն դիտել է 36 200 000 հանդիսատես։
Սյուժե խմբագրել
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ թշնամիների կողմից գրավված Պոզսկ քաղաքում։ Կենտրոնում խորհրդային հետախույզների և ֆաշիստների միջև հակամարտությունն է։ Պարտիզանների ու ընդհատակային ուժերի կողմից պայթեցվել է մեծ նավթաբազա։ Առաջացած խուճապը թույլ է տվել ծանոթանալ գեներալ ֆոն Ռոգեի գաղտնի փաստաթղթերին։ Հետաքննությունը վարում է էսեսական գեներալ Գոթբուրգը։ Նա գտնում է հետքը։ Նրա կասկածների դաշտում է հայտնվում բելգիացի ռեստորանային խոհարարը։ Ո՞վ է թաքնվում նրա դիմակի տակ։
Դերերում խմբագրել
- Անատոլի Ազո – Վալերի, նույն ինքը մսյո Ժակ
- Վլադիսլավ Ստրժելչիկ – գեներալ Բրունո Գոթբուրգ, նույն ինքը Ալֆոնս Կոռել
- Միխայիլ Գլուզսկի – պարտիզանական ջոկատի հրամանատար (նախատիպը՝ Միխայիլ Պրուդնիկով)
- Լարիսա Գոլուբկինա – Լիդիա Կոստյուկ, խորհրդային հետախույզ (նախատիպը՝ Լիլիա Կոստեցկայա)
- Վլադիմիր Սամոյլով – Վասիլի Մայկով, կրկնակի գործակալ
- Եֆիմ Կոպելյան – Կոլվից
- Լեո Պոլյակով – Պյոտր Սիզով, նույն ինքը գործակալ Կրաուզե
- Պավել Մասսալսկի – գեներալ ֆոն Ռոգգե
- Գենադի Վորոպաև – Մյուլլեր, կապիտան, աշխատակազմի ղեկավար
- Վալենտին Աբրամով – Իոն Ռամիրեսկու, կոմերսանտ Գրոդնոյից
- Վսևոլոդ Լարիոնով — Կունց
- Դմիտրի Օռլովսկի – պարտիզանական ջոկատի կոմիսար
- Վլադիմիր Գուլյաև – պարտիզանական ջոկատի հետախուզության պետ
- Վիկտոր Մարկին – պարտիզան
- Իննա Ֆեոդորովա – Մայկովի մայրը
- Վլադիմիր Տիկկե – Զոտով
Էպզոդներում
- Վյաչեսլավ Գոստինսկի – բժիշկ Ֆոգելզանգ
- Ստանիսլավ Միխին – պարտիզան
- Լյուդմիլա Դավիդովա – էսեսական (լուսագրերում՝ Լ. Շլյախտուր)
- Բորիս Կրասիլնիկով – Օտտո, վերակացու
- Բորիս Դուրով – էպիզոդ
- Թամարա Չեռնովա – գրասենյակի աշխատակից
- Վսեվոլոդ Սաֆոնով – ընդհատակային մարզկոմի քարտուղար
- Ալլա Բուդնիցկայա – «Կոմերսանտի» թարգմանչուհի Արգենտինայից
- Կ․ Գրաբովսկի
- Նիկոլայ Գրաբբե – Նոլդե, բանտի պետ
- Վլադիմիր Պիցեկ – ատամնաբույժ
- Լեոնիդ Ելինսոն – էպիզոդ
- Վլադիմիր Կորենև – Կոլվիցի համհարզ
- Ս. Բաբիչ
- Գաբրիել Բելով – ձերբակալված (լուսագրերում նշված չէ)
- Զանա Զանոնի – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
- Յուրի Յակովլև – ձայն կադրից դուրս
Նկարահանող խումբ խմբագրել
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Չեբոտարյով
- Սցենարի հեղինակներ՝ Յուրի Լուկին, Միխայիլ Պրուդնիկով, Վլադիմիր Չեբոտարյով
- Բեմադրող օպերատոր՝ Իգոր Սլաբնևիչ
- Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Սերգանով
- Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
- Հնչյունային օպերատոր՝ Ա. Պավլով
- Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
- Ռեժիսոր՝ Ստեփան Պուչինյան
- Օպերատոր՝ Վ. Գուսև
- Դիմահարդարում՝ Ի. Անտիմոնով
- Մոնտաժող՝ Նադեժդա Անիկեևա
- Կոստյումներ՝ Ս. Պորտնոյ
- Համակցված նկարահանումների օպերատոր՝ Գրիգորի Զայցև, նկարիչ՝ Ս. Մուխին
- Խմբագիր՝ Օսկար Կուրգանով
- Խորհրդատուներ՝ Հայնց Բրաուն, գնդապետներ Վ. Իվանով, Վ. Կոպիտով
- Տնօրեններ՝ Կոնստանտին Ստենկին, Սեմյոն Մարյախին
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ինչպե՞ս ձեզ հիմա կոչել» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Ինչպե՞ս ձեզ հիմա կոչել» ֆիլմը kino-teatr.ru կայքում