Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր

«Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր» (ռուս.՝ Почему у носорога шкура в складках), 1938 թվականի խորհրդային սև-սպիտակ մուլտֆիլմ։ Նկարահանվել է Ռեդյարդ Քիփլինգի համանուն հեքիաթի (1902) հիման վրա։ Թողարկված լինելով ավելի քան 70 տարի առաջ՝ մուլտֆիլմը հանրային սեփականություն է։ 1936 թվականին նկարահանված «Խիզախ նավաստին» (ռուս.՝ «Отважный моряк») մուլտֆիլմի շարունակությունն է։

Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էHow the Rhinoceros Got His Skin?
ՌեժիսորՎլադիմիր Սուտեև
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն11 րոպե
Թվական1938

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի գործող անձինք են՝

Անվհատ նավաստին «Ֆորտունայի» նավաբեկությունից հետո հայտնվում է անմարդաբնակ կղզում, սակայն շատ արագ ընկերներ է գտնում այնտեղ։ Մի անգամ ընկերները պատրաստում են մրգով կարկանդակ, և դրա հոտից գալիս է սոված չար ռնգեղջյուրը։ Նա ավերում է նավաստում ճամբարն ու ուտում կարկանդակը։ Ընկերները որոշում են վրեժ լուծել։

Կուշտ Ռնգեղջյուրը կաշին թողնում է ափին և գնում լողալու։ Մինչ նա լողում է, նավաստին իր ընկերների հետ կարկանդակի փշուրների և սոսնձի օգնությամբ ներսից փչացնում են ավազի վրա փռված կաշին։ Ռնգեղջյուրը շուտով նորից հագնում է կաշին, նրա մարմինը քոր է գալիս, բայց նա այլևս չի կարղանում հանել կաշին։ Նա փորձում է ծառերին քսելով հանել կաշին, բայց ընկերները դրանց էլ են սոսինձ քսում։ Այդ ժամանակից ի վեր ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր է։

Մուլտֆիլմի մասին խմբագրել

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի գոյության առաջին տարիները (1936-38) հատկացվել են ցելյուլոիդային տեխնոլոգիայի (այսպես կոչված՝ «դիսնեյյան կոնվեյեր»), որն անհրաժեշտ է նկարված ֆիլմերի զանգվածային արտադրության համար։ Չնայած ֆիլմերի մեծ մասի փոխառված, ոչ օրիգինալ ոճին՝ արդեն այդ ժամանակ սկսել են հայտնվել ախատանքներ, որոնք հաջող են գեղարվեստական տեսակետից (առաջին հերթին՝ Վ․ Գ․ Սուտեևի ֆիլմերը, ինչպիսիք են՝ «Աղմկալի նավարկություն» կամ «Ինչու է ռնգեղջյուրի մաշկը ծալքավոր»)։

— Գեորգի Բորոդին[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել