«Ինչո՞ւ ցեղասպանություն», 2013 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած Աշոտ Աբգարյանի մենագրությունը։ Առաջաբանը՝ Վահրամ Մարտիրոսյանի։ 152 էջ։ Գիրքը նվիրված է Գայանե Բաբայանի հիշատակին։

Ինչո՞ւ ցեղասպանություն
Գրքի շապիկը (2013)
ՀեղինակԱշոտ Աբգարյան
Ժանրմենագրություն
Թեմացեղասպանություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր152 էջ
Կազմի հեղինակԼուսինե Դաշտոյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2013
ԳՄՍՀ978-9939-51-463-5
ՀՏԴ941 (479.25)
ԳՄԴ63.3 (2Հ) 52

Գիրքը բաղկացած է առաջաբանից, տասը մասերից, անվանացանկից։

Գրքի հանձնարարականը խմբագրել

Գրքում հանրամատչելի ձևով, բայց փաստական հիմնավոր տվյալներով ու վերլուծություններով մեկնաբանվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի և կուսակցությունների գործունեության այն դրսևորումներն ու սխալները, որոնք, ըստ հեղինակի, ի վերջո հանգեցրին Հայոց մեծ եղեռնին, և որոնց մասին մեզանում ընդունված չէ բացեիբաց խոսել։ Հանրահայտ փաստերն ու իրողությունները քննվում են բոլորովին այլ հայացքով, որը, բանավիճային լինելով հանդերձ, օգնում է ավելի մոտենալ ճշմարտությանը[1]։

Կարծիքներ գրքի մասին խմբագրել

  Աշոտ Աբգարյանի «Ինչո՞ւ ցեղասպանություն» գիրքը դյուրընթեռնելի է, այն համակարգված ներկայացնում է հետաքրքիր պատմական տեղեկություններ, որոնք հայտնի են եղել միայն մասնագիտական նեղ շրջանակների, իսկ գլուխների սկզբում սեղմ բովանդակությունը ներկայացնող կառուցվածքը հիշեցնում է մեր մանկության գրավիչ արկածային գրականությունը։ Այս ուսումնասիրությունն ինքնին կարևոր է սթափ ազգային ինքնավերլուծություն ու ինքնաքննադատություն դրսևորելու և դրանցով առաջնորդվելու կենսական անհրաժեշտության տեսանկյունից։
- Վահրամ Մարտիրոսյան
 
  Մենք հեշտ ենք շռայլում փառքի լուսապսակներ, մենք սիրում ենք արժևորել ընթացքը և շատ քիչ՝ հետևանքը, ու այդ պատճառով՝ հաղթանակները միշտ մեր անձնազոհության ու հայրենասիրության արդյունքն են, պարտություններն ու զոհերը՝ թշնամական դիտավորության, միմիա՛յն։ Աշոտ Աբգարյանի «Ինչո՞ւ Ցեղասպանություն» գիրքը օգնում ու մղում է սթափ լինել պատմությունը գնահատելիս, օգնում է պատասխանել անգամ այսօրվա բազմաթիվ ԻՆՉՈ՞Ւ-ներին…[2]
- Արքմենիկ Նիկողոսյան
 

Գրախոսություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշոտ Աբգարյան, Ինչո՞ւ ցեղասպանություն, Ե., Անտարես, 2013, էջ 2։
  2. Աշոտ Աբգարյան. «Ինչո՞ւ Ցեղասպանություն»