Իննա Օսիպենկո-Ռադոմսկայա

Իննա Օսիպենկո- Ռադոմսկայա (ուկրաիներեն՝ Інна Володимирівна Осипенко-Радомська), Ուկրաինայի և Ադրբեջանի մարզիկ, բայդարկա թիավարող։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ Է։

Իննա Օսիպենկո-Ռադոմսկայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1][2]
Մասնագիտացում՝kayaker
Երկիր՝ Ուկրաինա[3][4][5]
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 20, 1982(1982-09-20) (41 տարեկան)
Ծննդավայր՝Novoraisk, Բերիսլավի շրջան, Խերսոնի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
1,66 մետր
Քաշ՝63 կիլոգրամ

Առաջին մարզիչը եղել է Սերգեյ Դուբինինը, ապա՝ Մարգարիտա Բոբիլյովան, Դմիտրի Ռադոմսկին։ Բնակվել է Կիևում, ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Հանդես է եկել Կիևի «Դինամոյում»։ 2014 թվականից հանդես է գալիս Ադրբեջանի հավաքականում[6]։

Սպորտային հաջողություններ խմբագրել

  • 2004 թվական— Բայդարկայի և կանոեի Եվրոպայի առաջնություն — առաջին հորիզոնական (բայդարկա-քառյակ 500 մ).
  • 2004 թվական— XXVIII Օլիմպիական խաղեր — երրորդ հորիզոնական (բայդարկա-քառյակ 500 մ).
  • 2007 թվական — Աշխարհի առաջնություն — երրորդ հորիզոնական (միայնակ-բայդարկա, 200 մ).
  • 2008 թվական — XXIX Օլիմպիական խաղեր — առաջին հորիզոնական[7]
  • 2011 թվական— Թիավարության և կանոեի աշխարհի առաջնություն — երրորդ հորիզոնական (միայնակ-բայդարկա, 200 մ և 500 մ.)
  • 2012 թվական— XXX Օլիմպիական խաղեր — երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել 500 մ միայնակ-բայդարկաների մրցումներում և Լոնդոնի օլիմպիադայում առաջին արծաթն է ձեռք բերել Ուկրաինայի համար, ինչպես նաև երկրորդ տեղն Է զբաղեցրել միայնակ-բայդարկաների 200 մ մրցումներում։ Այսպիսով, Ինան երկրորդ արծաթե մեդալն է նվաճել Լոնդոնում և չորրորդ օլիմպիական մեդալը՝ իր կարիերայում[8]։

Պարգևներ խմբագրել

  • Արժանիքների II աստիճանի շքանշան(15 օգոստոս 2012)[9]
  • Արժանիքների III աստիճանի շքանշան (4 սեպտեմբեր 2008)[10]
  • Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան (18 սեպտեմբեր 2004)[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.sports-reference.com/olympics/athletes/id/josefa-idem-guerrini-1.html
  2. http://www.bbc.co.uk/sport/0/olympics/19083665
  3. http://www.bbc.co.uk/sport/olympics/2012/medals/athletes/cbc21943-867f-448d-a7db-e2806caaa2d1/sports/wrestling/events/mens-freestyle-120kg
  4. http://www.bbc.co.uk/sport/olympics/2012/athletes/68ef06f1-b40c-4eba-bc7b-5930bd7f6dfe
  5. http://news.bbc.co.uk/sport2/hi/olympics/canoeing/7578258.stm
  6. Украина намерена ввести «санкции» против своих спортсменов | Украина.ру
  7. «Золотая Осипенко-Радомская!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Осипенко-Радомская — двукратная серебряная призерка олимпиады 2012!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  9. «Указ Президента Украины № 474/2012 от 15.08.2012 г. «О награждении государственными наградами Украины»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  10. 10,0 10,1 Указ Президента України № 804/2008 від 4 вересня 2008 року «Про відзначення державними нагородами України спортсменів, тренерів та фахівців національної збірної команди України на XXIX літніх Олімпійських іграх»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննա Օսիպենկո-Ռադոմսկայա» հոդվածին։