Ինյա լիճ
Ինյա լիճ (Եբրայերեն։ အင်းလျားကန် [ʔíɴjá kàɴ]; ավելի վաղ, Վիկտորիա լիճ), Ռանգունի, Բիրմայի (Մյանմա) ամենամեծ լիճը, որը յանգունցիների հայտնի հանգստի գոտի է և ժողովրդականություն վայելող մշակույթի ռոմանտիկ անվանի վայր։ Գտնվելով Ռանգունի կենտրոնից 6 մղոն (10 կմ) դեպի հյուսիս, Ինյա լիճը սահմանափակվում հյուսիսից Պառամի ճանապարհով (Parami Road ), արևմուտքից՝ Պյի ճանապարհով (Pyay Road), հարավ-արևմուտքից՝ Ինյա ճանապարհով (Inya Road), հարավում՝ Համալսարանական պողոտայով (University Avenue) և արևելքից՝ Կաբա այե պագոդա ճանապարհով (Kaba Aye Pagoda)։
Ինյա լիճ | |
---|---|
Ինյա լճի զբոսայգի | |
Տեսակ | ջրամբար |
Երկիր | Մյանմա |
ԲԾՄ | 16 մետր[1] |
Ավազանի երկիր | Մյանմա |
Պատմություն խմբագրել
Ինյա լիճը արհեստական լիճ է, որը 1882 - 1883 թթ. ստեղծել են բրիտանացիները որպես ջրամբար Ռանգունի ջրամատակարարումը ապահովելու նպատակով[2]։ Լիճը ձևավորվել է փոքր բլուրների միջև մուսսոնային եղանակների ընթացքում գոյացած ծոցերից[2]։ Մի շարք խողովակների և մալուխների միջոցով Ինյա լճի ջուրը թափվում է Ռանգուն քաղաքի կենտրոնի մոտ գտնվող Կանդավգի լիճ։
1960 թվականին Ռանգունի համալսարանում անցկացվեց Հեռավորարևելյան տարածաշրջանային սկաուտական միջազգային շարժում կազմակերպության (անգլ.՝ WOSM /wʊzm/) երկրորդ համաժողովը, ինչպես նաև, որպես օժանդակ միջոցառում, Ինյա լճի մոտ տեղակայված Ինյալե ճամբարում անցկացվեց Հեռավոր Արևելքում առաջին Սկաուտ առաջնորդների ուսումնական համաժողովը։
1988 թ. մարտի 16-ին, պրո-դեմոկրատական ցույցերի ընթացքում երկու ուսանողների սպանությունից հետո, Պրոմ ճանապարհով (այժմ՝ Պյի ճանապարհ) երթի դուրս եկած ուսանողների և ՕՄՕՆ-ի անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել Ինյա լճի մոտակայքում, որի ընթացքում շատերը ծեծվել կամ խեղդվել են։
2009 թ.-ի մայիսի 4-ին ԱՄՆ քաղաքացի Ջոն Յեթավը լողալով անցել է Ինյա լիճը՝ այցելելով ափին գտնվող Բիրմայի քաղբանտարկյալ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիին, որն այդ ժամանակ տնային կալանքի տակ էր գտնվում[3]։ Դա եղել է մայիսի 27-ին նախատեսված կալանքից նրան ազատ արձակելուց երկու շաբաթ առաջ։ Նրանք երկուսն էլ ձերբակալվեցին միջադեպից հետո։
Բացառիկ գոտին խմբագրել
Ինյա լճի մոտակայքը Ռանգոնի ամենահեղինակավոր թաղամասերից մեկն է։ Բացառությամբ հարավարևմտյան ափին գտնվող Ռանգունի համալսարանի հանրային այգու, առափնյա շրջանը հանդիսանում է երկրի մասնավոր սեփականության առավել թանկ տարածքներից մեկը։ Լիճը կարևոր հատկություն ունի, քանի որ նրա ափին տետեղակայված են Աուն Սան Սու Չժիի, հանգուցյալ ամենակարող Նե Վինի և ԱՄՆ-ի դեսպանի նստավայրերը։
Հասարակական մուտքը իրականացվում է Կաբա այե Պագոդա ռոադ ճանապարհից է և առավել հայտնի՝ Ինյա և Փյայ ճանապարհներից, Ռանգունի համալսարանի կողքով։ Լճի շուրջը ոտքով քայլելը տևում է երկու ժամ։
Ինյա լճի զբոսայգի խմբագրել
Գտնվում է Ռանգունի համալսարանի կողքին, 37 ակր (15 հեկտար) այգի է, որը հայտնի է որպես համալսարանի ուսանողների համար ռոմանտիկ ծանոթությունների անկյուն, և դա նկարագրված է բազմիցս Բիրմայի ժողովրդական մշակույթում (վեպեր, ֆիլմեր, երգեր և այլն)։ Այցելուները կարող են լողալ, առագաստանավային սպորտով զբաղվել և թիավարել։ Ռանգունի գլխավոր առագաստանավային ակումբը գտնվում է լճի ափին:[փա՞ստ]
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- History of Rangoon, B. R. Pearn, American Baptist Missionary Press, 1939
- Scouting 'Round the World, John S. Wilson, first edition, Blandford Press, 1959
Արտաքին հղումներ խմբագրել
- Morning Mist over Inya Lake Flickr photos
- Inya Lake Embankment Garden Flickr photos