Ինկասո
Ինկասո (իտալ.՝ incasso), բանկի կողմից պատվիրատուի հանձնարարությամբ՝ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, նրա հասանելիք դրամագումարի ստացումը երրորդ անձից։ Միջազգային առևտրում ինկասոն օգտագործվում է արժեթղթերի և առևտրային փաստաթղթերի գծով վճարումներ կամ ակցեպտ ստանալու համար։ Մաքուր ինկասոյին վերաբերում են պարտամուհակները, չեկերը, վճարման փաստաթղթերը, իսկ փաստաթղթային ինկասոյին՝ առևտրային փաստաթղթերը՝ հաշիվները, բեռնման և ապահովագրման փաստաթղթերը։ Ինկասոյի գործառնությունները կատարելու համար բանկերը գանձում են միջնորդավարձ։
Աղբյուրներ խմբագրել
- Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 345)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինկասո» հոդվածին։ |