Ինդիրա Գանդիի հուշարձան (Մոսկվա)

Ինդիրա Գանդիի հուշարձան (ռուս.՝ Памятник Индире Ганди), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի երրորդ վարչապետ Ինդիրա Գանդիին (1917-1984)։ Քանդակը տեղադրված է Ինդիրա Գանդիի հրապարակում` Ռամենկի շրջանում։

Ինդիրա Գանդիի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

1980-ական թվականներին հնդիկ քաղաքական գործիչ Ինդիրա Գանդին մեծ ժողովրդականություն էր վայելում Խորհրդային Միությունում, և նրան նույնիսկ շնորհվել էր Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ Իսկ 1987 թվականին նրա պատվին Լոմոնոսովի և Միչուրինի պողոտաների հատման վայրում գտնվող նույնանուն հրապարակում` բնական բլրի վրա, «Լիտվա» կինոթատրոնի մոտ տեղադրվեց հուշարձան։

Հուշարձանի հեղինակն են քանդակագործ Օլեգ Կոնստանտինովիչ Կոմովը և ճարտարապետներ Վ. Ա. Նեստերովն ու Ն. Ի. Կոմովան։ Նրանք հնդիկ քաղաքական գործչին պատկերել են աջ ձեռքը բարձրացրած, նրա հագին հնդկական ավանդական սարի է։ Քանդակը տեղադրված է գրանիտե համեստ պատվանդանի վրա։ Պատվանդանի վրա փակցված պարզ ցուցանակի վրա գրված է.

  Ինդիրա

Գանդի

 

Մոտակայքում տեղադրված գրանիտե սալիկին կարելի է կարդալ համառոտ տեղեկություններ Ինդիրա Գանդիի և հուշարձանի հեղինակների մասին։

Ինդիրա Գանդիի հուշարձանից քիչ հեռու` պուրակում է գտնվում հնդիկ հեղափոխական Մահաթմա Գանդիի հուշարձանը։

Աղբյուրներ խմբագրել

  • «Памятник Индире Ганди». Географический факультет МГУ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  • «Памятник Индире Ганди». Intomoscow.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.