Ինաի (Էհրամճյան Խաչատուր, 19-րդ դար, Կարին - 19-րդ դար), աշուղ։

Ինաի
Ծնվել է19-րդ դար
ԾննդավայրԿարին
Մահացել է19-րդ դար

Ծնվել է Էրզրում քաղաքում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին գաղթել է Կովկաս։ Ապրել է Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում։ 1886 թվականին իր հորինած երգերից կազմել է մի ժողովածու՝ «Կարինի սրինգը», որի տպագրությունն արգելվել է հայրենասիրական բովանդակության պատճառով։ Ժողովածուն պահվում է Թիֆլիսի համալսարանի ձեռագրերի ֆոնդում։

Գրել է «Վարվառե կամ 19-րդ դարու զոհը» գիրքը, որը լույս է տեսել Թիֆլիսում, 1887 թվականին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 10.