«Իմ քույր Լյուսյան» (ռուս.՝ «Сестра моя Люся»), 1985 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Երմեկ Շինարբաևը «Ղազախֆիլմ» կինոստուդիայում[1]։

Իմ քույր Լյուսյան
ռուս.՝ Сестра моя Люся
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵրմեկ Շինարբաև
Սցենարի հեղինակԱնատոլի Կիմ
ԵրաժշտությունՆիկոլայ Կարետնիկով
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն86 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոս տիեզերագնացը հիշում է իր մանկությունը, որը համընկել է հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանի հետ։ Սավառնելով Երկրից շատ հեռու՝ նա մտածում է ռուս աղջիկ Լյուսյայի մասին. երբ ինքը եղել է 7 տարեկան, նրա մայրը՝ Այգյուլը, իր տանը ապաստան է տվել տարհանման մեջ գտնվող և ռազմաճակատում իր ամուսնուն կորցրած Կլավային ու նրա 12-ամյա դստերը՝ Լյուսյային։

Ֆիլմում կան բազմաթիվ կարճ ճակատագիր-նովելներ, որոնք շրջանակում են գլխավոր հերոսների պատմությունը։ ...Շինարբաևը պատմում է այս ամբողջ ցիկլի մասին պարզ, կտրուկ, առանց թաքցնելու դառնությունը, բայց նաև չի ընդգծում իր հերոսների կյանքի տխուր մանրամասները, որոնք հետպատերազմյան ժամանակների մասին ֆիլմերում երբեմն դեռ փոխարինում են պատմության էությանը։

Телевидение и радиовещание, № 8, 1988

Դերերում խմբագրել

  • Խամար Ադամբաևա – Այգուլ
  • Օլգա Օստրումովա – Կլավա, Լյուսյայի մայրը
  • Լարիսա Վելիկոցկայա – Լյուսյա
  • Մաուլեն Խալիկով – Այգուլի որդին
  • Նիկոլայ Գրինկո – Իլյա Լյովա, սայլով ծեր մարդ
  • Անուարբեկ Մոլդաբեկով – Բաիր, երկաթուղային աշխատող
  • Լյուբով Գերմանովա – աղջիկ շան հետ
  • Վալենտինա Տյո – աղջիկ
  • Գյուլնարա Ռահիմբաևա – ուսուցիչ
  • Թամարա Կոսուբաևա – հարևանուհի
  • Օլեսյա Իվանովա – զինվոր
  • Վիկտոր Եվգրաֆով – Ժենկա-նավաստի, հաշմանդամ
  • Բորիս Կլյուև – Ֆեոդոր
  • Տունգիշբայ Ժամկուլով – Իբրահիմ
  • Իգոր Բոգոլյուբով – Պանտելեև
  • Ռաիսա Մուհամեդյարովա – էպիզոդ
  • Կադրից դուրս տեքստը կարդում է Ինոկենտի Սմոկտունովսկին։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Երմեկ Շինարբաև
  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Քիմ
  • Օպերատոր՝ Գեորգի Գիդտ
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կարետնիկով
  • Նկարիչ՝ Վլադիմիր Տրապեզնիկով
  • Մոնտաժող՝ Ռոզա Ջանգազինա[2]

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 1985 – Համամիութենական կինոփառատոնի հատուկ մրցանակ
  • 1987 – «Բաստաու-87» երիտասարդ կինոգործիչների աշխատանքների II հանրապետական ստուգատես-մրցույթ (Ալմա-Աթա) – մրցանակ և դիպլոմ «Ժողովուրդների բարեկամության թեմայի համոզիչ գեղարվեստական մարմնավորման համար»
  • 1987 – Ամյենի միջազգային կինոփառատոն (Ֆրանսիա) – ժյուրիի հատուկ մրցանակ
  • 2001 – Երեք մայրցամաքների կինոփառատոն (Նանտ, Ֆրանսիա) - հետահայաց ցուցադրություն

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Плахов А. — Слово и пластика (Худож. фильм «Сестра моя Люся». Постановка Е.Шинарбаева) // Советская культура, 7 июня 1986
  • Шепотинник П. — Крылья (О телевиз. худож. фильме «Сестра моя Люся») // Искусство кино, № 4, 1988

Արտաքին հղումներ խմբագրել