«Իմ տղա Ջեքը» (անգլ.՝ My Boy Jack), 2007 թվականի դրամա՝ նկարահանված Դևիդ Հեյգի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմը ներկայացնում է գրող Ռեդյարդ Կիպլինգի և նրա որդի Ջեքի պատմությունը, վերջինս զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Իմ տղա Ջեքը
անգլ.՝ My Boy Jack
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ և հեռուստադրամա
ՀիմքԻմ տղա Ջեքը
Թվականնոյեմբերի 11, 2007[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան Քըրք
Սցենարի հեղինակԴևիդ Հեյգ
ԴերակատարներԴենիել Ռեդքլիֆ, Քիմ Քեթրոլ, Քերրի Մալլիգան և Ջուլիան Ուադհեմ
ԵրաժշտությունԷդրիան Ջոնսթոն
Տևողություն93 րոպե

Քննադատների կողմից ֆիլմն ընդունվել է դրական, հատկապես Դենիել Ռեդքլիֆի և Դևիդ Հեյգի խաղը։ Քիմ Քեթրոլն արժանացել է հակասական արձագանքների։

Սյուժե խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմ։ Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ ինքը պատերազմի մեջ Գերմանական կայսրության հետ։ Ռեդյարդ Կիպլինգի միակ որդին՝ 17-ամյա Ջեքը, որոշում է ինքնակամ ընդունվել թագավորական նավատորմի շարքերը։ Հայրը խրախուսում է նրա այդ ցանկությունը։ Սակայն պատանու վատ տեսողության պատճառով հերթական բուժզննումն անհաջող է անցնում։ Հայր ու որդի վրդովված են և հուսահատված։ Վերջապես Ռեդյարդը որոշում է օգտագործել զինվորական պաշտոնյաների վրա ունեցած իր ազդեցությունը և Ջեքի համար տեղ է գտնում։ Ջոն Կիպլինգը համառորեն աշխատում է և շուտով ստանում է երկրորդ կարգի լեյտենանտի կոչում։ Բայց մայրն ու քույրը հավանություն չեն տալիս նրա ծառայությանը՝ վախենալով նրա կյանքի համար։

Վեց ամիս անց Ջեքը գտնվում է Ֆրանսիայում և ղեկավարում է կամավորների մի դասակ։ Լեյտենանտ Կիպլինգը վերադասից հրաման է ստանում հարձակման անցնել իր 18-րդ տարեդարձի օրը։ Այդ մարտի ընթացքում Ջեքն անհետ կորչում է, ինչի մասին անմիջապես տեղեկացնում են նրա ընտանիքին։

Անցնում է երկու տարի... Հույսը մինչև հիմա չի լքել Կիպլինգ ընտանիքին։ Այդ ընթացքում նրանք անընդհատ տեղեկություններ էին փնտրում որդու մասին՝ հարցուփորձ անելով այդ ճակատամարտը վերապրածներին։ Վերջապես նրանք գտնում են մի մարդու, որը եղել էր Ջեքի դասակում։ Զինվոր Բոուն հիշում է այն իրադարձությունները, որոնք հաստատում են Կիպլինգների ամենավատ կասկածները․ հարձակման պահին ակնոցը կորցնելու պատճառով Ջեքը կորցրել է կողմնորոշումն ու սպանվել։

Դերերում խմբագրել

 Դերերում   Կերպար 
Դենիել Ռեդքլիֆ Ջոն (Ջեք) Կիպլինգ
Դևիդ Հեյգ Ռեդյարդ Կիպլինգ
Քիմ Քեթրոլ Քերոլայն Կիպլինգ
Քերրի Մալլիգան Էլսի Կիպլինգ
Ջուլիան Ուեդհեմ Ջորջ V արքա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDB կայքում[2]։

Մրցանակ Կատեգորիա Անուն Արդյունք
BAFTA 2008 թ. Լավագույն գրիմ Մորնա Ֆերգյուսոն և Լորեյն Գլին Հաղթանակ
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Դեյվ Էրոուսմիթ Անվանակարգ
Golden FIPA 2008 թ. Լավագույն սցենար Դևիդ Հեյգ Հաղթանակ
Broadcasting Press Guild Award 2008 թ. Լավագույն դրամա Դուգլայ Ռեյ, Բրայան Կիրկ և Մայքլ Քեյսի Անվանակարգ
Magnolia Award 2008 թ. Լավագույն հեռուստաֆիլմ, արծաթե պարգև Հաղթանակ
Irish Film and Television Awards 2008 թ. Զգեստների լավագույն դիզայն Լորնա Մարի Մյուգան Անվանակարգ
Լավագույն գրիմ Մորնա Ֆերգյուսոն և Լորեյն Գլին Անվանակարգ
Լավագույն դրամա Անվանակարգ
Լավագույն ձայն Դեյզի Բրենդան, Քեն Գելվին և Նիկի Մոս Անվանակարգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Awards for My Boy Jack» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել