Իմ հաշիվը հրատարակչական ընկերության հետ

«Իմ հաշիվը Հրատարակչական ընկերության հետ», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որը առաջին անգամ տպագրվել է 1897 թվականին[1]։

Իմ հաշիվը հրատարակչական ընկերության հետ
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1897 թվական
ՎիքիդարանԻմ հաշիվը հրատարակչական ընկերության հետ

Պատմություն խմբագրել

Հոդվածը տպագրվել է 1897 թվականի մայիսի 4-ին «Տարազ» շաբաթաթերթի № 16-ի 270-271-րդ էջերում։ Այնուհետև 1983 թվականին Երևանում տպագրվել է «Թումանյան, ուսումնասիրություններ և հրապարակումներ 2» գրքի 311-314-րդ էջերում։

Հոդվածում հիշատակվող Հրատարակչական ընկերությունը հիմնադրվել է 1880 թվականին։ Թումանյանը գրել է այն մասին, որ Շիրվանզադեն Հրատարակչական ընկերության պատվերով թարգմանել է երկու գրքույկ, սակայն դրանցից մեկը որոշ պատճառներով չի հրատարակվել։ Այդ հարցը քննարկվել է Հրատարակչական ընկերության 1897 թվականի մարտի 22-ի ժողովում։

Այստեղ Թումանյանը խոսում է «Լերմոնտովի բանաստեղծությունները» հոդվածի մասին, որը Թումանյանը լրիվ չի թարգմանել, այլ թարգմանել է միայն մի փոքրիկ հատված։ Այդ հատվածներից մեկը տպագրվել է «Կյանք և գրականություն» ուսումնասիրության մեջ։ Թարգմանության հատվածները պահվում են Թումանյանի թանգարանի մի բլոկնոտում։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 571.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Իմ հաշիվը հրատարակչական ընկերության հետ