Իմրե Մեց
Իմրե Մեց (հունգ.՝ Mécs Imre, սեպտեմբերի 4, 1933, Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1] - հունվարի 19, 2023[2][3]), հունգարացի քաղաքական գործիչ։
Իմրե Մեց | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրացիաների դաշինք |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ինժեներ-էլեկտրիկ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1933 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1] |
Վախճանի օր | հունվարի 19, 2023[2][3] (89 տարեկան) |
Թաղված | Օբուդսկոյի գերեզման[4] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ամուսին | Fruzsina Magyar? |
Զավակներ | Մոնիկա Մեչ |
Գործունեություն խմբագրել
1956 թվականի Հունգարիայի հեղափոխությունից հետո դատապարտվել է մահվան, ապա պատիժը մեղմացվել է ազատազրկմամբ։ Ազատ է արձակվել 1963 թվականին և աշխատել որպես ինժեներ-էլեկտրիկ։ Ավելի ուշ դարձել է Ազատ դեմոկրատների դաշինքի (SZDSZ) հիմանդիր անդամ։ 1990 թվականին դաշինքի կազմից դարձել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր։ Տարաձայնություններ ունենալով իր կուսակցության հետ՝ հեռացել է Ազատ դեմոկրատների դաշինքից, 2006 թվականին ընտրվել է Հունգարիայի սոցիալիստական կուսակցության (MSZP, սակայն չի անդամակցում) կազմից։ 2010 թվականի ընտրություններում բավարար ձայներ չստանալով՝ հրաժեշտ է տվել խորհրդարանական կարիերային։ 2011 թվականի հունվարին կրկին միացել է հին կուսակցությանը՝ Ազատ դեմոկրատների դաշինքին (SZDSZ)[5]:
1994-1998 թվականներին գլխավորել է ազգային պաշտպանության խորհրդարանական կոմիտեն[6]։ Մինչև 1996 թվականը եղել է SZDSZ-ի առաջնորդներից (ügyvivő), ինչպես նաև մասնակցել է Ազատ դեմոկրատների դաշինքի կուսակցական նախագահի պաշտոնի ընտրությանը, բայց չի ընտրվել[7]։ 2005 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընդհարվել է Ազատ դեմոկրատների դաշինքի հետ[8]։ Դաշինքը ձեռնպահ է մնացել, երբ Մեցը քվեարկել է Հունգարիայի սոցիալիստական կուսակցության թեկնածու Կատալին Սիլիի օգտին։ Այս քվերակության պատճառով նրան հետագայում մեղադրեցին Ազատ դեմոկրատների դաշինքին դավաճանելու համար[9]։ 2010 թվականին Մեցը փոքրիկ փոփոխություն է առաջարկել սահմանադրությունում, որն անդրադառնում էր կուսակցությանը[10] որպես միակուսակցական համակարգի, ինչպես եղել էր նախքան Հունգարիայում կոմունիստական կուսակցության ավարտը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 PIM identifier
- ↑ 2,0 2,1 2,2 Meghalt Mécs Imre (հունգ.) — Magyarország: Index.hu Zrt., 1999. — ISSN 1585-3241
- ↑ 3,0 3,1 3,2 Meghalt Mécs Imre (հունգ.) — Magyarország: 2020.
- ↑ Eltemették Mécs Imrét
- ↑ Mécs Imre visszalépett az SZDSZ-be – Index.hu 2011.
- ↑ Parliamentary data on Mécs
- ↑ Biographical data on the website of the Hungarian Parliament
- ↑ Államfőválasztás: Gyurcsány ellép Szili Katalin mellől?
- ↑ «Mécs Imrét árulózza Eörsi Mátyás». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Mécs Imre elhagyna egy betűt az alkotmányból
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրե Մեց» հոդվածին։ |