Իմացական կամ ճանաչողության գործընթացները հոգեկանի դինամիկ գոյացություններ են, որոնք բնութագրվում են մեծ շարժունակությամբ, ինտենսիվությամբ և անկայունությամբ։

Հոգեկան գործընթացները հանդես են գալիս որպես մարդու վարքի առաջնային կարգավորիչներ։ Սրանք ունեն որոշակի սկիզբ, ընթացք և ավարտ։ Հոգեկան գործընթացների հիման վրա ձևավորվում են հոգեկան որոշակի վիճակներ, տեղի է ունենում գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորում։

Հոգեկան գործընթացները տարաբաժանվում են 3 խմբի.

  • ճանաչողական/ կամ իմացական/
  • հուզական
  • կամային

(որոշ հեղինակներ միացնում են վերջին երկուսը որպես՝ հուզակամային)։

Ճանաչողական կամ իմացական ոլորտը ներառում է զգայություն, ըմբռնում, մտապատկեր, հիշողություն, ուշադրություն, երևակայություն, մտածողություն, խոսք։ Սրանց շնորհիվ մարդ տեղեկություն է ստանում իր և շրջապատող աշխարհի մասին։ Սակայն զուտ տեղեկատվությունը մարդու համար անէական է, եթե այն հույզակամային ոլորտով «գունավորված» չէ։ Այս պատճառով այստեղ դասվում են նաև հոգեկան հուզական գծերը. աֆեկտ, հույզեր, զգացմունքներ, տրամադրություն, հուզական սթրես։ Հուզակամային ոլորտը ներառում է ուրախություն, զայրույթ, գրգռվածություն և այլն։

Տես նաև խմբագրել