Իլ-76ՏԴ ինքնաթիռի գրավում

Իլ-76ՏԴ ինքնաթիռի գրավում, միջազգային միջադեպ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի և աֆղանական Թալիբանի միջև՝ 1995 և 1996 թվականներին։

Իլ-76ՏԴ ինքնաթիռի գրավում
Կործանիչի գրավում և փախուստ։
Թվական1995 թվականի օգոստոսի 3
Ժամանակ1995 թվականի օգոստոսի 3 - 1996 թվականի օգոստոսի 16
ՎայրՂանդահար, Աֆղանստան
Մասնակիցներ7
Մահ(եր)0

1995 թվականի օգոստոսի 3-ին Թալիբանի կողմից ղեկավարվող կործանիչը կանգնեցրել է Իլ-76ՏԴ տրանսպորտային ինքնաթիռը, որի մեջ էին գտնվում ազգությամբ ռուս 7 քաղաքացիներ, և ստիպել նրան վայրէջք կատարել Թալիբանի կողմից գրավված Ղանդահարի միջազգային օդանավակայանում։ Մեկ տարի շարունակ բանտարկված լինելուց հետո նրանք կարողանում են խույս տալ ճնշումներից և, վերագործարկելով իրենց ինքնաթիռը, թռչել դեպի ազատություն։

Նախապատմությունը

խմբագրել

1995 թվականին Աֆղվանստանը գտնվում էր քաղաքացիական պատերազմի մեջ։ 1994 թվականի վերջին Թալիբանի շարժումը սկսվեց տարածվել և հասավ միչև Ղանդահար։ 1995 թվականին Թալիբանը կարողացավ իր վերահսկողության տակ առնել երկրի հարավային շրջանները՝ Քաբուլի հետ միասին, և այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին ստիպեց լքել իր տարածքները։ 1995 թվականին ռուսական Իլ-76ՏԴ ինքնաթիռի անձնակազմը տեղակայվել և աշխատում էր Թաթարստանում։ Ինքնաթիռի անձնակազմն էր՝ Վլադիմիր Շարպատով (հրամանատար), Գազինուր Խաիրուլլին (երկրորդ օդաչու), Ալեքսանդեր Զդոր (ղեկապետ), Աշխադ Աբբյազով, Յուրի Վշիվցև, Սերգեյ Բուտուզով և Վիկտոր Ռյազանով[1]։ Նրանք Ալբանիայից տեղափոխում էին 30 տոննա զինամթերք ԱՖղանստանի պաշարված նախագահի՝ Բուրհանուդդին Ռաբանի համար[2]։

Գրավում և գերություն

խմբագրել

1995 թվականի օգոստոսի 3-ին Թալիբանի օդային զինված ուժերի MiG-21 կործանիչը ստիպում է ռուսական ինքնաթիռին վայրէջք կատարել Ղանդահարում[3][4]։ Ռուսաստանի կառավարության և Թալիբանի միջև ընթացող բանակցությունները տևեցին մեկ տարի և ոչ մի արդյունք չտվեցին։ Բանակցությունների կազմակերպման համար միջնորդում էր ամերիկացի սենատոր Հանկ Բրաունը։ Թալիբանը հայտարարել է, որ ազատ կարձակի ռուս օդաչուներին, եթե Ռուսաստանը իր հերթին ազատի աֆղանցիներին։ Այնուամենայնիվ Ռուսաստանը հրաժարվում է այդ պայմանից։ Բրաունը կարողանում է հասնել Թալիբանի համաձայնությանը, որ ռուսական անձնակազմը վերանորոգի իր ինքնաթիռը։ Սա ճանապարհ բացեց ռուսների փախուստի համար։

Փախուստ

խմբագրել

Ռուսական անձնակազմը իր փախուստը պլանավորում էր շուրջ մեկ տարի[5]։ Երբ Հանկ Բրաունը միջնորդեց, որ ռուսական անձնակազմը վերանորոգի իր ինքնաթիռը, դրան զուգահեռ նրանք գաղտնի կերպով ինքնաթիռը նաև թռիչքի պատրաստեցին։ Ինքնաթիռ յուրաքանչյուր այցի ժամանակ նրանք հսկվում էին Թալիբանի 6 ջոկատների կողմից, սակայն 1996 թվականի օգոստոսի 16-ի կեսօրի աղոթքների պատճառով ջոկատների կեսը տեղում չէին։ Օգտվելով առիթից` ռուսական անձնակազմը կարողանում է հաղթել մնացած ջոկատներին, իսկ օդաչուն կարողանում է գործի գցել օժանդակ էներգաբլոկի մի շարժիչը։ Քանի որ մի շարժիչը աշխատում էր, մնացած երեք շարժիչները արդեն հեշտ էր գործի գցելը։ Ինքնաթիռը, անձնակազմի հետ միասին, դանդաղ օդ է բարձրանում։ Թալիբանի ջոկատները փորձում են արգելափակել ինքնաթիռի թռիչքը և կրակ են բացում ինքնաթիռի ուղղությամբ, սակայն ռուսական ջոկատը կարողանում է հաղթահարել այս խոչընդոտը և ուղղություն վերցնել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ[6]։ Անձնակազմի փախուսը հուզմունքով ողջունվել է ռուս ժաղովրդի կողմից, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը հեռախոսազանգ է ունեցել անձնակազմի անդմաների հետ և շնորհավորել է նրանց։ Անձնակազմը Ռուսաստան վերադարձավ կառավարական ինքնաթիռով[7]։

Դեպքը հայտնի մեդիայում

խմբագրել
  • 2001 թվականին անձնակազմի անդամները հրատարակեցին իրենց չարչարանքների մասին պատմող գիրքը՝ այն անվանելով «Փախուստ Ղանդահարից»։
  • Ղանդահար (2010) - ռուսական ֆիլմ, որը նկարահանվել է Անդրեյ Կավունի կողմից։ Այն պատմում է ռուսական անձնակազմի և նրանց փախուստի մասին[8]։
  • Պատմությունը ներառվել է Դեմիեն Լևիսի «Մարդաորս գործողություն» գրքում։

Ներկա վիճակ

խմբագրել

2012 թվականի դրությամբ Իլ-76ՏԴ ինքնաթիռը դեռևս շահագործվում էր, սականյ ոչ Aviacon Zitotrans ավիաընկերության կողմից[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Associated Press (1996 թվականի օգոստոսի 19). «Daredevil airmen receive warm homecoming». The Register-Guard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թվականի օգոստոսի 10-ին.
  • BBC Monitoring (2001 թվականի հոկտեմբերի 29). «Escape from Kandahar». BBC News. Արխիվացված օրիգինալից 2010 թվականի օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թվականի օգոստոսի 10-ին.
  • Bratersky, Alexander (2010 թվականի փետրվարի 9). «Afghan Escape Film 'Kandahar' Pulls in Crowds». The St. Petersburg Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թվականի օգոստոսի 10-ին.
  • Farah, Douglas; Braun, Stephen (2007 թվական). Merchant of death: money, guns, planes, and the man who makes war possible (2007 թվական ed.). John Wiley and Sons. ISBN 978-0-470-04866-5. - Total pages: 308
  • Pittsburgh Post-Gazette (1996 թվականի օգոստոսի 19). «7 Russians escape after year as hostages». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
  • Reeves, Phil (1996 թվականի օգոստոսի 19). «Russian airmen escape from Afghanistan». The Independent. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թվականի օգոստոսի 10-ին.
  • Washington Times (1996 թվականի օգոստոսի 19). «Russian hostages describe escape». The Washington Times. Վերցված է 2010 թվականի օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել