องค์สมเด็จพระมหาจักพรรดิประดู่ คำหงษาเอลิซาเบทที่4บุตรเอลิซาเบทที่2ราชอนาจักไทย อังกฤษԻլյումինատներ (գերմ.՝ Illuminatenorden,լատին․՝ illuminati), կամ լուսավորված (լատին․՝ illuminatus), տարբեր ժամանակներում տարբեր միավորումների (շքանշանների, եղբայրությունների, աղանդների, հասարակությունների) օկուլտային-փիլիսոփայական ուղղվածության՝ առեղծվածային բնույթի, տարբեր աստիճանի թույլատրելի կամ գաղտնի, հաճախ ընդդիմության մեջ եղած քաղաքական և կրոնական (կղերական) իշխանությունների վերաբերյալ։

Գրքի վրա նստած միներվայի բուն՝ Բավարիայի իլյումինատների կողմից գործածվող խորհրդանիշ

Առավել հաճախ տերմինը օգտագործվում է պրոֆեսոր Ադամ Վեյսգաուփի Բավարիայի իլյումինատների ընկերության անդամների նկատմամբ։

Այս տերմինը օգտագործվում է նաև կոնսպիրոլոգիական տեսություններում, որոնք ենթադրում են որոշակի գաղտնի կազմակերպության գոյության մասին, որը գաղտնի կերպով ղեկավարում է պատմական գործընթացը։

Բավարիայի իլյումինատների հասարակություն խմբագրել

 
Ադամ Վեյսգաուպ

Բավարիայի իլյումինատների հասարակություն կամ շքանշան (գերմ.՝ der Illuminatenorden), XVIII դարի գերմանական գաղտնի հասարակություն, որը հիմնադրվել է 1776 թվականի մայիսի 1-ին Ինգոլշտադտում փիլիսոփա և աստվածաբան Ադամ Վեյսգաուպտի կողմից (1748-1830), որը դեիզմի հայտնի կողմնակից է։ Նա մտադիր էր օգտագործել իր կազմակերպությունը այդ ուսմունքի տարածման և հանրահռչակման, ինչպես նաև եվրոպական լուսավորության դարաշրջանի լիբերալ գաղափարների համար։

Պաշտոնապես իլյումինատների նպատակն էր հայտարարել մարդկության կատարելագործումը «նոր Երուսաղեմի կառուցման» միջոցով[1]։ Այն իլյումինատների պատմության մեջ ամենահայտնի հասարակություններից մեկն է։

Իլյումինատները կոնսպիրոլոգիայում խմբագրել

Բավարական իլյումինատների և գաղտնի հասարակությունների հետ ընդհանրապես կապվում էին դավադրությունների բազմաթիվ տեսություններ։ Առավել հաճախ, քանի որ գաղտնի հասարակությունների մոտիվացիան էր համաշխարհային տիրապետությունը՝ մարդկանց, գիտությունների և ֆինանսական ռեսուրսների վերահսկողությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել