Իլյա Պետրով

բուլղարացի նկարիչ

Իլյա Պետրով (բուլղար․՝ Илия Петров, հուլիսի 6, 1903(1903-07-06) կամ հուլիսի 9, 1903(1903-07-09)[1], Ռազգրադ, Բուլղարիա - մայիսի 18, 1975(1975-05-18)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գեղանկարիչ, դիմանկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1971)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1953, 1961, 1971)։

Իլյա Պետրով
բուլղար․՝ Илия Николаев Петров
Պրոֆեսոր Իլյա Պետրովը (նստած կենտրոնում) ուսանողների շրջանում իրենց թեզի պաշտպանության ժամանակ, 1955
Ծնվել էհուլիսի 6, 1903(1903-07-06) կամ հուլիսի 9, 1903(1903-07-09)[1]
ԾննդավայրՌազգրադ, Բուլղարիա
Վախճանվել էմայիսի 18, 1975(1975-05-18)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և համալսարանի դասախոս
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[2], դիմանկար[2] և իլյուստրացիա[2]
ՈւսուցիչՆիկոլա Մարինով
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Գեղանկարչություն է սովորել Սոֆիայում և Մյունխենում։ Վերապատրաստվել է Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1940 թվականից դասավանդել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայում, եղել է ակադեմիայի ռեկտորի տեղակալ։ 1971 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ։

Պետրովը Բուլղարիայի գեղանկարչության ականավոր վարպետներից է։ Ստեղծել է իր ժամանակակիցների մի շարք դիմանկարներ (Դորա Գաբե, Նիկոլայ Ռայնով, Լյուդմիլա Ստոյանով և այլն)։ Պատմական և հեղափոխական թեմաներով նրա նկարները բնութագրվում են իրենց ճնշող պաթոսով, արտահայտիչ լակոնիզմով և կոլորիտի զսպվածությամբ («Մահապատիժ», 1954, «Պարտիզանական երգ», 1959, երկուսն էլ գտնվում են Գեղարվեստի ազգային պատկերասրահում, Սոֆիա)։ Որպես նկարիչ՝ Իլյա Պետրովը մասնագիտացել է ոչ միայն հաստոցային գեղանկարչության սյուժետային և թեմատիկ կոմպոզիցիաների ոլորտում։ Նա ստեղծել է նաև մի շարք գործեր մոնումենտալ և դեկորատիվ ժանրում («Սեպտեմբերի իննը» որմնանկարը Սոֆիայի «Դիմիտր Բլագոև» կինոթատրոնում, 1947)։ Պետրովը եղել է փորձառու գծագրիչ (գրաֆիկական ցիկլեր, դիմանկարներ, գծանկարների շարք «Իսպանիա», 1939), զբաղվել է նաև քանդակագործությամբ։

Մահացել է 1975 թվականին Սոֆիայում։

Հիշատակ խմբագրել

Ներկայումս Իլյա Պետրովի անունն է կրում Սոֆիայի Գեղարվեստի ազգային գիմնազիան։

Ճանաչում խմբագրել

  Դեռ կենդանության օրոք նկարիչն արժանացել է 50 հատորանոց «Խորհրդային մեծ հանրագիտարանի» 300 000 օրինակով տպագրված հոդվածի․ Պետրով, Իլյա (ծն. 1903) - բուլղար նկարիչ։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր նկարիչ։ Սովորել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայում (ավարտել է 1926 թվականին)։ Նա դիմանկարչության (Գ. Դիմիտրովի, Ս. Միտովի, Ն. Խոլֆինի դիմանկարները և այլն) և պատմահեղափոխական գեղանկարչության («1923 թվականի սեպտեմբեր», «Պարտիզաններ», «Գ. Դիմիտրովը հինգերորդ համագումարում») վարպետ էր։ Պետրովի ստեղծագործություններին բնորոշ է պատկերի մեկնաբանության խորը ռեալիզմը, դրամատիկական կոմպոզիցիաների ստեղծման հմտությունը։ Պետրովը Դիմիտրովի անվան մրցանակի դափնեկիր է։
- «БСЭ», Т. 32 — М., 1955, С.598
 

Նկարիչը երեք անգամ արժանացել է Դիմիտրովի անվան մրցանակի[3]՝ 1953, 1961 և 1971 թվականներին։

Նրա նշանավոր աշակերտներից է եղել Լիկա Յանկոն։

Գրականություն խմբագրել

  • Божков, А. Илия Петров. — София, 1972.
  • Босилков, Св. Илия Петров. — София, 1955.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Димитровская премия — ежегодно присуждавшаяся отдельным лицам или коллективам Болгарии за выдающиеся достижения в области литературы, искусства, науки, изобретательства. Учреждена в 1949 году. Награждённым присваивалось звание лауреата премии Димитрова, вручался почётный знак и грамота. Большая Советская Энциклопедия. — Второе издание. — М.: «Большая Советская Энциклопедия», 1955. — Т. 6.

Արտաքին հղումներ խմբագրել