Իլյա Ալեքսեյի Բաղրամյան (ծնվել է 4․ 10․ 1928 թվականին, գյուղ Չարդախլու)՝ գեներալ-մայոր (1971 թ.)։ Մահացել է 1997 թ. մայիսի 7-ին։

Իլյա Բաղրամյան
հոկտեմբերի 4, 1928(1928-10-04)[1] - 1997[1]
ԾննդավայրՉարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1959) և Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիա (1969)

Փառապանծ զորավար Հովհաննես Բաղրամյանի եղբոր որդին է։ 15 տարեկան հասակում կամավոր զինվորագրվել է և ընդունվել Բաքվի  ռազմական ուսումնարանը և ավարտել 1945 թ.: Ավարտել է Մ․ Ֆրունզեի անվան (1959 թ.) և Գլխավոր շտաբի (1969 թ.) ռազմական ակադեմիաները։ Ծառայել է Լատիշական հրաձգային դիվիզիայում, ԳԴՀ-ի սովետական զորախմբերում (5 տարի եղել մոտոհրաձգային գնդի հրամանատար), Միջին Ասիայի և Անդրկովկասյան ռազմական օկրուգներում։ 1969-1973 թթ. եղել է Լենինականի հրաձգային դիվիգիայի հրամանատար։ 1971 թ. ստացել  է գեներալ-մայորի կոչում։ 1973 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտեի նախագահ։ ՀԽՍՀ  Գերագույն Խորհրդի 8-րդ գումարման  դեպուտատ էր։

Իլյա Ալեքսեի Բաղրամյանը մեծ ներդրում է ունեցել ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կատարելագործման և զարգացման գործում։ Նա շատ հետևողական էր ինչպես ուսումնական գործընթացի նկատմամբ, այնպես էլ սպորտի զարգացման ուղղությամբ։ Հաճախ նա անձամբ էր ստուգում ուսումնական գործընթացը ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի բոլոր կազմակերպություններում։ Նրա օրոք ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի բազմաթիվ մարզիկներ դարձան միջազգային կարգի սպորտի վարպետներ և մեծ թվով մարզիկներ էին մասնակցում աշխարհի  և համամիութենական մրցումների, ՀԽՍՀ ժողովուրդների սպարտակիադաներին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=434
  2. «www.dosaaf.am».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 258