Իլիաս Լալաունիս (հունարեն՝ Ηλίας Λαλαούνης, հոկտեմբերի 4, 1920(1920-10-04)[1], Աթենք, Հունաստան[1] - դեկտեմբերի 30, 2013(2013-12-30)[2][1][3], Աթենք, Հունաստան[1])[4][5], աշխարհահռչակ հույն ոսկերիչ, ժամանակակից ոսկերչական դիզայնի առաջամարտիկ Հունաստանում։ Նա առավել հայտնի է հունական պատմությունից ոգեշնչված իր հավաքածուներով[6][7]։ Պատմության մեջ միակ ոսկերիչը, որը երբևէ ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի անդամ (Ֆրանսիա)[4][5][8][9]։ Հույն ոսկերիչների ասոցիացիայի հիմնադիր։ Արվեստի և գրականության շքանշանի ասպետ (Ֆրանսիա)։

Իլիաս Լալաունիս
Ծնվել էհոկտեմբերի 4, 1920(1920-10-04)[1]
ԾննդավայրԱթենք, Հունաստան[1]
Մահացել էդեկտեմբերի 30, 2013(2013-12-30)[2][1][3] (93 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան[1]
Քաղաքացիություն Հունաստան[1]
ԿրթությունԱթենքի համալսարան
Մասնագիտությունոսկերիչ, գործարար, ակնագործ և ձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա

Հունական ոսկերչական արդյունաբերությունը վերակենդանացնելու Լալաունիսի գաղափարը մեծ հաջողություն ունեցավ՝ ազդելով ինչպես դիզայների, այնպես էլ ժամանակակից հունական ոսկերչության զարգացման ընթացքի վրա[8]։

Իլիաս Լալաունիսի՝ Աթենքում ժամանակակից ոսկերչական և դեկորատիվ արվեստի ոսկերչական առաջին թանգարանի հիմնադիրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել, մեծացել և ապրել է Աթենքի Պլակա թաղամասում։ Նա չորրորդ սերնդի ոսկերիչ էր, ում ընտանիքը ծագել էր Դելֆիից[5]։

Ավարտել է Աթենքի ազգային Կապոդիստրական համալսարանը, որտեղ սովորել է քաղաքագիտություն և իրավունք[4][5]։ Դիզայնի հմտություններ է սովորել նկարիչ Ալեքսանդրոս Ալեքսանդրակիսի մոտ։

Նա իր կարիերան սկսել է ոսկերչական Ζολώτας (Զոլոտաս) բիզնեսում, որը հիմնադրել է իր հորեղբայր Քսենոֆոն Զոլոտասը 1895 թվականին[5]։ 1940 թվականին նա ստանձնեց ընկերության գործերի կառավարման գործառույթները, որոնք նա իրականացնում էր, ինչպես նաև վերամշակում էր ամբողջ ոսկերչական իրերը մինչև 1968 թվականը[4][8]։

1957 թվականին նա ներկայացրել է իր առաջին հնագիտական հավաքածուն Սալոնիկում կայացած միջազգային ցուցահանդեսում։ Հավաքածուն ոգեշնչվել է հին, հելլենիստական, մինոյան և միկենյան արվեստով։

1968 թվականին նա հիմնել է իր սեփական ընկերությունը՝ հունական Gold-Ilias Lalaounis S.A.[5]։ Ընկերությունը սկզբում մասնաճյուղեր բացեց հունական կղզիներում, բայց արագ ընդլայնեց իր ներկայությունը եվրոպական մայրաքաղաքներում, ինչպիսիք են Փարիզը, Ցյուրիխը, Ժնևը, Լոնդոնը, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքներ, ինչպիսիք են Նյու Յորքը, Տոկիոն և Հոնկոնգը[8]։

 
Իլիաս Լալաունիսի ոսկերչական թանգարան (Պլակա, Աթենք, Հունաստան)

1970 թվականին Լալաունիսը իր Blow Up իր հավաքածուով ցնցում է բոլորին[10]։ Հաջորդ տարի նա կազմակերպեց միջազգային ոսկերչական ցուցահանդես Աթենքում, որին մասնակցում էին Վան Քլիֆը, Բուլգարին, Ռենե Քերնը և Հարրի Ուինսթոնը։

Իրանի կայսրուհի Ֆարահի պատվերով Լալաունիսը ստեղծեց պարսկական արվեստից ոգեշնչված զարդերի և առարկաների հավաքածու, որը ցուցադրվեց Թեհրանի Կայսերական պալատում[11]։

1970-1978 թվականներին խանութներ է բացել եվրոպական երկրների մեծ մասում։ Փարիզի առաջին աշխարհահռչակ խանութը հայտնվել է Սեն-Օնորե 364 հասցեում, Վանդոմ հրապարակից ոչ հեռու։ Միևնույն ժամանակ թողարկվել է կարճամետրաժ ֆիլմ, որը ցուցադրված է զարդերի ոգեշնչումը։ Այդ ժամանակվանից ի վեր Լալաունիսը կանոնավոր կերպով ստեղծել է կարճամետրաժ ֆիլմեր՝ ցուցադրելու իր հավաքածուները, ինչպիսիք են՝ «Aube of Art», «Byzantine Arcs in Gold», «Choreography», «The Shield of Achilles», «Ilion — The Treasure of Troy», «Art and Gold», «The Common Roots of the Creator Man» и «Treasures of the Holy Land»[4]։

1979 թվականին Լալաունիսը խանութ է բացում Նյու Յորքում Հինգերորդ պողոտայի և 57-րդ փողոցի անկյունում։ Մեկ տարի անց Սմիթսոնյան ինստիտուտը հրավիրեց նրան դասախոսելու իր արվեստի մասին և ցուցադրելու իր «Աքիլլեսի վահանի» հավաքածուն Ամերիկայի պատմության ազգային թանգարանում։

1980-ականներին նա շարունակեց ստեղծել նորարարական հավաքածուներ և իր ապրանքանիշը հասցնել միջազգային շուկաներ։ Տոկիոյում խանութի բացման ժամանակ Լալաունիսը ստեղծել է զարդերի հավաքածու՝ ոգեշնչված ճապոնական արվեստով։ Նույն թվականին Հոնկոնգում բացվեց խանութ, որտեղ դիզայները ներկայացրեց թանկարժեք քարերի հավաքածու՝ ոգեշնչված հունական երկրաչափական ոճի դիզայնով, որը շատ նման է չինական արվեստի երկրաչափական նախշերին։ Երկրորդ խանութը Հոնկոնգում բացվել է 1982 թվականին[4]։

Նա ցուցադրել է Տրոյայի Հելենի հավաքածուն Փենսիլվանիայի համալսարանի հնագիտության և մարդաբանության թանգարանում Ֆիլադելֆիայում, ինչպես նաև Հյուսթոնում (Տեխաս)։

1984 թվականին Լալաունիսը հրատարակեց «Մետամորֆոզներ» գիրքը, որտեղ նա ներկայացրեց տասնինը ժողովածու՝ վերլուծելով իր փիլիսոփայությունը զարդերի բնույթի և նպատակի վերաբերյալ։ Դիզայների կարծիքով՝ զարդը հասարակ դեկորատիվ առարկա չէ, այլ այն կրում է ուղերձ, ներքին կյանքի արտահայտություն է, կապ հեռավոր անցյալի հետ, խորհրդանիշ և հիշողություն[4]։ Գիրքը նրան շնորհեց Գեղարվեստի ակադեմիայի Թորլեթ մրցանակը։ Ավելի ուշ Սորբոնի մատուռում ներկայացվել է նրա ստեղծագործությունների ցուցադրությունը։

1987 թվականի նոյեմբերին Լալաունիսը Երուսաղեմի քաղաքապետ Թեդի Քոլեկի կողմից հրավիրվել է ցուցադրելու իր «Treasures of the Holy Land» հավաքածուն Իսրայելի թանգարանի կողմից կազմակերպված հատուկ ցուցահանդեսում և այնուհետև ցուցադրվել Նյու Յորքում, Լոնդոնում և Փարիզում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հրավերով նա Ստամբուլի Իսլամական արվեստի թանգարանում ցուցադրել է «Arabesques» և «Soleiman the Magnificent» հավաքածուները։

Նյու Յորքում նա թողարկեց հավաքածուն՝ ոգեշնչված բնիկ ամերիկացիների արվեստով, իսկ 1991 թվականին բացեց խանութ Մեդիսոն պողոտայում, որտեղ ներկայացրեց կելտական արվեստով ոգեշնչված հավաքածու։

1994 թվականին նա հիմնել է Իլիաս Լալաունիսի ոսկերչական թանգարանը, որը նա անվանել է իր հինգերորդ երեխան։ Մշտական ցուցահանդեսում ներկայացված են զարդեր և քանդակներ 45 հավաքածուներից, որոնք ստեղծվել են Լալաունիսի կողմից 1940-2002 թվականներին[6][12]։ Թանգարանը գտնվում է Պլակա թաղամասում այն շենքում, որտեղ ծնվել և ապրել է Լալաունիսը։

Եղել է Ռոտարի ակումբի անդամ (Աթենք)[5]։

Անձնական կյանք խմբագրել

1957 թվականից նա ամուսնացած է եղել Լիլա Ալցիձօղլուի հետ[5], ում հետ ունեցել են դուստրեր Դիմիտրա, Կատերինի, Մարիա և Իոաննա, որոնք հոր մահից հետո ստանձնել են նրա ընկերության կառավարումը[8]։

Լալաունիսի մտերիմ ընկերն էր իսպանացի նկարիչ Սալվադոր Դալին։

Պարգևներ և պատիվներ խմբագրել

  • 1984 թվական, Հյուսթոն քաղաքի (Տեխաս, ԱՄՆ) պատվավոր քաղաքացի՝ համաշխարհային ոսկերչական բիզնեսում ունեցած ավանդի համար,
  • 1986 թվական, Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (Ֆրանսիայի ինստիտուտ),
  • 1986 թվական, Սուրբ Անդրեաս Առաքյալի շքանշանի անդամ ( Տիեզերական Պատրիարքության Արքոն Էքսարքոս)[13],
  • 1990 թվական, Գեղարվեստի ակադեմիայի (Ֆրանսիայի ինստիտուտ) ասոցացված անդամ,
  • 1991թվական, Ադելֆի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում,
  • 1991թվական, Իտալիայի Հանրապետության Պատվո շքանշանի հրամանատար,
  • 1993 թվական, Ակադեմիական արմավենու շքանշանի հրամանատար (Ֆրանսիա),
  • 1995 թվական, Պատվո լեգեոնի ասպետ (Ֆրանսիա),
  • 1997 թվական, Ջորջիա նահանգի պատվավոր քաղաքացի (ԱՄՆ),
  • 1999 թվական, Աթենք քաղաքի մեդալ՝ Հունաստանում և արտերկրում ոսկերչության արվեստի և պատմության մեջ մշակութային ավանդի ճանաչման համար,
  • 2002 թվական, Աթենքի առևտրային ասոցիացիայի պատվավոր անդամ,
  • 2009 թվական, պատվավոր անդամ (Իտալիա),
  • 2011 թվական․ Եվրոպական-միջերկրածովյան արվեստների և գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ[14]։

Հավաքածուներ խմբագրել

  • Μινωικά και Μυκηναϊκά / Minoan and Mycenean (1957)
  • Κλασικά και Ελληνιστικά / Classical and Hellenistic (1957)
  • Κύκνοι και Δελφίνια / Swans and Dolphins (1957)
  • Μπόνι και Κλάιντ / Bonnie and Clyde (1968)
  • Κοσμήματα Σώματος / Body Jewelry (1969)
  • Παλαιολιθικά και Νεολιθικά / Palaeolithic and Neolithic (1969)
  • Ζώδια / Signs of the Zodiac (1970)
  • Βυζαντινά / Byzantine (1970)
  • Αγριολούλουδα / Wild Flowers of Greece (1970)
  • Βιοσύμβολα / Biosymbols (1972)
  • Μικρογλυπτά από την μινωική μέχρι την ελληνιστική περίοδο / Microsculptures from the Minoan to the Hellenistic Period (1972)
  • Ασημένια παιχνιδίσματα / Silver Frolics (1973)
  • Νεογεωμετρικά / Neo Geometric (1973)
  • Κίνηση στο Διάστημα / Motion in Space (1974)
  • Μικρόκοσμος / Microcosm (1974)
  • Κυκλαδική / Cycladic (1974)
  • Executive Boxes (1974)
  • Γλαύκες και Ανθέμια * Owls and Anthemia (1975)
  • Σταγόνες και Χιτώνες / Drops and Chitons (1975)
  • Από το Λουριστάν στην Περσέπολη / From Luristan to Persepolis (1975)
  • Η Χαραυγή της Τέχνης / Dawn of Europe (1976)
  • Παίχτες του γκολφ / Players (1976)
  • Χορογραφισμός / Choreographism (1977)
  • Αλογοπόδαρα / Horseshoes (1977)
  • Χρυσοτεχνήματα / Chrysotektonemata (1977)
  • Η ασπίδα του Αχιλλέα / The Shield of Achilles (1978)
  • Χείλια και Κοχύλια / Seashells (1978)
  • Κατερίνη Λ. / Katerini L. (1980)
  • Δήμητρα Λ. / Dimitra L. (1981)
  • Άπω Ανατολή / Far East (1981, 1982)
  • Ίλιον / lion (1983)
  • Πλατεία Βεντόμ / Place Vendôme (1983)
  • Για την Νίκη κάθε Γυναίκας / For Every Woman’s Victory (1984)
  • Από τα τείχη της Κωνσταντινούπολης ως τον Πύργο του Λονδίνου: συλλογή Τύδωρ / From the Walls of Constantinople to the Tower of London: the Tudor Collection (1985)
  • Μεσοποταμία / Mesopotamia (1986)
  • Άγιοι Τόποι / Holy Land (1987)
  • Αραβουργήματα / Arabesques (1988)
  • Σουλεϊμάν ο Μεγαλοπρεπής / Süleyman the Magnificent (1988)
  • Αμερίντιαν / Amerindian (1990)
  • Valentine (1990)
  • Η φύση και η Τέχνη μου / Nature and my Art (1990)
  • Παστοράλε / Pastorale (1990)
  • Κυπριακά / Cypriot (1991)
  • Κέλτικα / Celtic (1991)
  • Βίκινγκς / Vikings (1991)
  • Σκυθικά / Scythian (1997)
  • Προ — Κολομβιανά / Pre — Columbian (1995)
  • Μετά — Βυζαντινά / Post — Byzantine (1996)
  • DNA (2001)
  • Χάος / Chaos (2002)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://hedendaagsesieraden.nl/2021/06/29/ilias-lalaounis/
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Académie des Beaux-Arts: Ilias Lalaounis». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Profile: Ilias Lalaouinis: Jeweler with a Sense of History». The Rotarian. 1988-01. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  6. 6,0 6,1 «Ilias Lalaounis Posthumously Continuing to Further Education». The National Herald. 2019 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Jeweler Ilias Lalaounis, 93, dies». Катимерини. 2013 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Kalmouki, Nikoleta (2013 թ․ դեկտեմբերի 31). «Famous Greek Goldsmith Ilias Lalaounis Passes Away». Greek Reporter. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  9. «Hommage à Ilias Lalaounis». gr.ambafrance.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  10. «Décès de l'orfèvre grec Lalaounis, membre de l'Académie française des Beaux-Arts». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  11. Modiano, Mario S. (1973 թ․ օգոստոսի 4). «Jewelry Made From the Doodles of Princes». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  12. «Ilias Lalaounis Jewelry Museum». culture.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  13. «Archons to Host a Gala Sunday of Orthodoxy Weekend». The Archon. 1986. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  14. «Members». EMAAS. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել