Իգոր Մենշիկով
Իգոր Մենշիկով (հուլիսի 26, 1970[1], Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, ներկա ժամանակ՝ ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 26, 1970[1] (53 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Իգոր Մենշիկովը Վոլգոգրադի սպորտինտերնատի սան է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ակադեմիա[3]։
Ակումբային խմբագրել
Կարիերան սկսել է Վոլգոգրադի «Ռոտորում», որի կազմում դարձել է Ռուսաստանի 1993 թվականի առաջնության արծաթե մեդալակիր և 1994/95 Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ Խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լիպեցկի «Մետալուրգը», Ռամենսկի «Սատուրնը», «Ռուբինը», «Ուրալանը», Սմոլենսկի «Կրիստալը», «Լիսմա-Մորդովիան», «Լադա-Սոկը»։ Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան Վլադիմիրի «Տորպեդոյում»։
Մարզչական խմբագրել
2008-2009 թվականներին մարզել է հարազատ «Ռոտոր» ակումբը։ 2010 թվականին՝ Իժևսկի «ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ» ակումբը, երկրորդ դիվիզիոնում զբաղեցրնելով երրորդ տեղը։ 2010 թվականի նոյեմբերի 11-ին պայմանագիր է կնքել Սարատովի «Սոկոլի» հետ[4]։ 2011 թվականի հունիսի 11-ին առաջնության անհաջող մեկնարկից (մեկ հաղթանակ ինը խաղերում և վերջին տեղը մրցաշարային աղյուսակում) և մի շարք պարտություններից հետո հրաժարական է տվել[5]։ 2012/2013 մրցաշրջանում ընդգրկվել է «Տյումենի» մարզիչ Եվգենի Դուրնևի մարզչական շտաբ[6]։ 2013-2018 թվականներին կրկին աշխատել է Իժևսկում՝ «Զենիթ-Իժևսկ» ակումբում։ 2018 թվականի հունիսից՝ «Ռոտոր-Վոլգոգրադ-2» թիմի գլխավոր մարզիչ[3]։ 2019 թվականի հունվարի 17-ին նշանակվել է «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[7] (ընդ որում, մինչև սեպտեմբերի 11-ը ֆուտբոլային ազգային լիգայի առաջնությունում թիմը փաստացի գլխավորում էր Պավել Մոգիլևսկին, ով ավագ մարզիչ էր համարվում անհրաժեշտ արտոնագրի բացակայության պատճառով[8][9])։ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին հեռացել է «Ռոտորի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը հրաժարականի պահին գլխավորում էր ՖԱԼ առաջնությունը[10]։ Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել «Տյումենի» գլխավոր մարզիչի պաշտոնում Մենշիկովի նշանակման մասին[6]։
Ձեռքբերումեր խմբագրել
Որպես խաղացող խմբագրել
- «Ռոտոր»
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1993
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1994/95
Որպես մարզիչ խմբագրել
- «Զենիթ-Իժևսկ»
- ՊՖԼ առաջնության «Ուրալ Պովոլոժե»/«Ուրալ-Պրիվոլժե» տարածաշրջանի արծաթե մեդալակիր (3) - 2014/15, 2015/16, 2016/17
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Пётр Кузнецов (2009 թ․ փետրվարի 19). «Из истории: Меньщиков Игорь Анатольевич». metallurg.clan.su.
- ↑ 3,0 3,1 «Главным тренером «Ротор-Волгоград-2» назначен Игорь Меньщиков». 2018 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Спасибо и до свидания!». 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Арутюнов Евгений (2020 թ․ հոկտեմբերի 3). «Пришло время первой отставки». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 6,0 6,1 Наталья Глазунова (2019 թ․ դեկտեմբերի 19). «Экс-наставник «Ротора» Игорь Меньщиков стал тренером ФК «Тюмень»». volgograd.kp.ru.
- ↑ Евгений Калинин (2019 թ․ հունվարի 17). «Игорь Меньщиков стал главным тренером «Ротора»». Волгоградская Правда.
- ↑ Сергей Ильёв (2019 թ․ սեպտեմբերի 13). «В «Роторе» наберут новый штаб, но оставят Меньщикова главным тренером до конца года». Матч ТВ.
- ↑ Сергей Ильёв (2019 թ․ սեպտեմբերի 18). «Бывший тренер «Ротора»: «Приходилось бороться со многими нефутбольными моментами»». Матч ТВ.
- ↑ «Главный тренер «Ротора» покинул свой пост». rotor-vlg.ru. 2019 թ․ դեկտեմբերի 11.