Իգոր Լապտև (ռուս.՝ И́горь Константи́нович Ла́птев, հունիսի 16, 1932(1932-06-16), Զլատոուստ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2016(2016-09-27), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Իգոր Լապտև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 16, 1932(1932-06-16)
Ծննդավայր Զլատոուստ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր սեպտեմբերի 27, 2016(2016-09-27) (84 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1954 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1957-1961 թվականներ՝ Կանադայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1964-1967 թվականներին Բենինում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1970 թվականից մինչև 1971 թվականը Մեծ Բրիտանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1973 թվականին Չիլիում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1975 թվականից մինչև 1982 թվականը Պերուի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհևրդական, խորհրդական-դեսպանորդ։
  • 1987 թվականից մինչև 1993 թվականը Ուրուգվայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

1993 թվականից թոշակառու է եղել։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ուներ երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել